Չարժե, որ Կարեն Կարապետյանը բնակչության աջակցության հետ մեծ հույսեր փայփայի

Վարչապետի առանձին մտքեր լսելիս կամ կառավարության առանձին ծրագրային դրույթներ կարդալիս, «դեժա վյու»-ի տպավորություն է ստեղծվում: Մասնավորապես, «փոփոխությունները պետք սկսել մեզանից», «մեր երկրի գերագույն արժեքը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է» կամ «երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն կառավարության խնդիրն է, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու»: Սա ասում էր նաեւ Տիգրան Սարգսյանը, փոխելով կառավարության կազմից տնտեսական բլոկի նախարարներին եւ կոչ անելով «մեր երկրի գերագույն արժեք» քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել ստվերի բացահայտմանը ընդամենը մի քայլ կատարելովՙ պահանջելով ՀԴՄ կտրոնները: Անգամ խթաններ ստեղծվեցին՝ գումարի հետ վերադարձ, վիճակահանություն, բայց ապարդյուն՝ «մեր երկրի գերագույն արժեք» քաղաքացին չցանկացավ որեւէ մասնակցություն ունենալ այն ժամանակ հռչակած «փոփոխություններից» գոնե մեկին: Այս առումով չարժե, որ Կարեն Կարապետյանը բնակչության աջակցության հետ մեծ հույսեր փայփայի: Առավելագույնը, որ նա կարող է ակնկալել, որ այդ նույն քաղաքացին գոնե չխանգարի երբեմն ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներին: Կառավարության հռչակած ռազմավարական խնդիրները նույնպես չեն տարբերվում նախորդ՝ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների խնդիրներից: Դրանք են՝ կոռուպցիայի եւ ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում, աղքատության դեմ պայքար եւ միջին խավի ընդլայնում, գործազրկության կրճատում, սոցիալական արդարության հաստատում, արտահանմանն ուղղված արտադրության խթանում եւ այլն: Այսինքն, այս պահի դրությամբ երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին է խոսքը: Անարդար կլինի ասել, թե նախորդ կառավարությունները դրանց լուծման ուղղությամբ քայլեր եւ բարեփոխումներ չեն կատարել: Հետեւաբար, այստեղ խոսքն ավելի շատ պետք է լիներ այդ քայլերի շարունակականության եւ դրանք ավելի արագ տեմպերով առաջ տանելու մասին: Մասնավորապես, տարբեր օղակներում մեկ պատուհանի ներդրման, տեսչական ստուգումներից տնտեսվարողին հնարավորինս զերծ պահելու, ռիսկայնության հիման վրա ստուգումներ կատարելու, լիցենզիաների պարզեցման եւ կրճատման, պետություն-մասնավոր համագործակցության, արտահանման ծրագրերին հարկային արտոնություններ տալու, գնումների համակարգում կոռուպցիոն ռիսկերի եւ մի շարք այլ միջոցառումների, որոնք սկսվել են եւ որոնք պետք է շարունակություն ունենան: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am