Գեղարքունիքի մարզում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոսին. նա իր կյանքը զոհեց մեզ համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին հոկտեմբերի 26-ին Արցախի պաշտպանական դիրքերում հակառակորդի կողմից սպանված 20-ամյա Գուրգեն Այվազյանին։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերոս զինվորին վերջին հրաժեշտը տալու համար ժամանել էին մեծ թվով քաղաքացիներ ոչ միայն մարզից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Հրաժեշտի արարողությունը կատարվեց զինվորական կարգով։ Գյուղի ավագ սերնդի ներկայացուցիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Այս խելակորույս աշխարհում Գուրգենի նման տղաներն են մեզ պետք, բայց, ցավոք, չհայտարարված պատերազմն իր սև գործն անում է։ Արյան ծարավի կարոտ ազերի ճիվաղները չգիտեն խաղաղության գինը։ Նրանց երակներում հոսում է միայն պատերազմ, մահ և նմանատիպ բաներ։ Ճիշտ է, ցավում ենք Գուրգենի համար, բայց մի քիչ էլ սփոփվում ենք, որ նա իր կյանքը տվեց մեր խաղաղության համար։ Գուրգենի նման հերոսներին չպետք է մոռանանք։ Իսկ եթե մոռանանք նմաններին, ապա մենք ապագա չենք ունենա»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 20-ամյա Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am