Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության                                                   նախագահ պ-ոն՝ Ս.Սարգսյանին ՀՀ ԱՆ <Աբովյան> ՔԿ հիմնարկում                                               կալանքի տակ պահվող Անի Արթուրի Հովհաննիսյանից Հարգարժան պարոն Սարգսյան Ես դեռևս 4 ամիս առաջ դիմըել էի Ձեզ՝ ներկայացնելով այն իրավիճակը, որի պատճառով բոլորովին անհիմն և անօրինական հայտնվել եմ <Աբովյան> ՔԿՀ-ում: Արդեն մոտ6 ամիս է ես գտնվում  եմ անազատության մեջ /դեռ ՀՔԾ քննիչները ցանկանում են երկարացնել/, ինձ արգելված է զանգել կամ տեսակցել հարազատներիս հետ: Անկեղծ ասած , ես չեմ հասկանում, թե ինչու են ինձ շարունակում կալանքի տակ պահել, քանի որ չկա որևէ հիմնավոր կասկած, որ ես կարող եմ կապ ունենալ ինձ  մեղսագրված արարքի հետ: Ավելին, իմ դեմ ցուցմունքներ են տվել շորթման, խարդախության համար դատապարտված անձինք, ինչպես նաև մի պատգամավոր, ով անպատասխանատու է իր արարքներում ու խոսքերում, որ անգամ Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց է հրապարակավ մեղադրում տարբեր հանցավոր արարքներում: Հարգելի պարոն Սարգսյան Ձեզ գրում եմ, որպես ՀՀ քաղաքացի, ով ցանկանում է խորհուրդ ստանալ, թե ինչ կարող է անել, երբ հայտնվել է նման իրավիճակում Ձեր կողմից ղեկավարվող երկրում: Ուստի խնդրում եմ Ձեր օգնությունը.

  1. Ինչպես գործել, երբ քննչական մարմինները իրենց սխալ ենթադրությունները, տեղեկության պակասի արդյունքում կատարել են սխալ հետևություններ, որոնք ցանկանում են ամեն կերպ հիմնավորել ինձ անազատության մեջ պահելու միջոցով ճնշելով:
  2. Ինչպես կանխել դատարանների կախվածությունը հատուկ քննչական ծառայությունից, երբ դատավորը անգամ չի էլ ծանոթանում քննվող միջնորդությանը, ներկայացված փաստաթղթերին, այլ մեխանիկորեն բավարարում է դրանք, քանի որ ներկայացվել է ՀՔԾ կողմից:
  3. Ինչպես բացատրել ՀՔԾ-ին, որ մարդը սոցիալական էակ է, ուստի կարող է շփվել բազմաթիվ մարդկանց հետ, առավել ևս ԶԼՄ սեփականատերն ունի շփման շատ լայն շրջանակ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մարդը կարող է կապ ունենալ իր ծանոթների, մտերիմների և այլոց արարքների հետ :
  4. Ինչպես վարվեմ, որպեսզի ես պատասխանատվություն չկրեմ որոշ մարդկանց ապատեղեկատվության համար, քանի որ վստահ եմ, որ եթե այս գործի մասին Ձեզ տեղեկացրել են, ապա սխալ են ներկայացրել իրավիճակը:
  5. Խնդրում եմ լույս սփռել իմ անտեղեկության վրա, պարզելու , թե ով է այն մարդը, ում հղում են անում բոլորը, երբ հարցնում եմ, թե ինչ է կատարվում և ինչ է լինելու՝ ձեռքերը վերև բարձրացնելով ասում են, թե մենք ինչ անենք. <իրանք> են որոշում: Ուզում եմ հասկանալ, այդ <իրենք> ասվածը ինչ է, ով է, որը կարող է 21-րդ դարում ժողովրդավարական երկրում որոշել, որ անմեղ մարդուն կարող է կալանքի տակ պահել զուտ այն պատճառով, որ ինքն այդպես է ուզում: Ով է այդ <ինքը>, որ իրեն թույլ է տալիս դուրս գալ Ձեր սահմանած նորմերից:
Հարգելի պարոն Նախագահ, ես չեմ ցանկանում երիտասարդ տարիներս անցկացնել բանտում զուտ այն անտրամաբանական պատճառով, որ որոշ մարդիկ չեն կարողանում կատարել այն գործերը ինչի համար վճարվում են ՀՀ քաղաքացիների կողմից տրվող հարկերից: Ես չեմ ուզում հավատալ, որ սխալվել եմ ՝ մտածելով, որ Դուք իրոք ժողովրդավար սկզբունքներին հետևող ղեկավար եք, որ ես սխալվել եմ՝ կարծելով, թե ՀՀ-ում անցել են այն ժամանակները, երբ իրավապահ մարմինների անգործության, սխալ գործունեության և անպատժելիության մթնոլորտի արդյունքում, բոլորովին անմեղ մարդիկ կարող են հայտնվել բանտերում: Հարգելի պարոն Նախագահ, եթե ես իրոք սխալվել եմ՝ մտածելով, որ մենք ապրում ենք իրավական, ժողովրդավարական երկրում և հիմա պատիժ եմ կրում զուտ այն պատճառով, որ չեմ պատկերացրել, որ ՀՀ-ում կարող են նման անարդարություններ լինել, ապա ցանկանում եմ լսել Ձեր խորհուրդն, այդ դեպքում՝ ինչ անեմ, որպեսզի այդ անարդար երևույթների զոհը դադարեմ լինելուց, ինչպես նաև դրանք արմատապես վերանան մեր հայրենիքից, քանի որ վստահ եմ, որ Դուք էլ եք դա ցանկանում: Հարգանքով                                            Ա.Հովհաննիսյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am