Սարի թաղում բախումների հետևանքով հայրը ձերբակալվել է. 5 ամսական, 8 և 11 տարեկան երեխաները հայտնվել են փողոցում

Հայկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում տեղադրել է լուսանկարներ և գրել. «Սիրելի ընկերներ, ընդամենը ժամեր առաջ, երբ անձրևը դադարել էր՝ իր տեղը զիջելով սառն ու մառախլապատ գիշերացած օդին, ընկերոջս հետ Աբովյան փողոցով քայլելիս Մոսկվա կինոթատրոնի դիմաց հանդիպեցինք պատի տակ նստարանին կուչ եկած, սառած, Աստծու օրհասական օգնությանը կարոտ մի խեղճ ու կրակ, անտեր ընտանիքի: Ամենասարսափելին այն էր, որից մարդ ուղղակի խելագարվել կարող է, որ փողոցում վերջերս հայտնված մուրացիկությամբ գոյություն քարշ տվող ընտանիքի կրտսեր զավակը՝ այն հրա՜շք, անու՜շ, արեգակ Մարիամը, 5 ամսական է: Պատկերացնու՞մ եք, 5 ամսական, այս ցուրտ եղանակին, դրսում, մանկասայլակի մեջ կամ մոր գրկին՝ մեկ է՝ մրսած ու կապտած, ինչպես նրա մեծերը, ներքնակը անձրևից ու ցրտից խոնավացած: Տեսարանը հալեպյան մարտադաշտից տուժած երեխայի էր հիշեցնում. և սա մեր քթի տակ: Փոքրիկ Մարիամի կողքին նրան մանկասայլակով օրորող մայրն էր, մանկատանը մեծացած, դեռ երեք տարեկանից համրացած մայրը, ով իր ավագ դստեր՝ 11 տարեկան Սյուզաննայի օգնությամբ փորձում էր պատասխանել մեր հարցերին: Երևան գրությամբ նույն նստարանի մյուս անկյունում ցրտից կուչ էր եկել երեխաների փոքրիկ եղբայրը՝ 8 տարեկան Գևորգը: Նրանց հայրը վերջին խժդժությունների՝ Սարի թաղում բախումների ժամանակ ձերբակալվել և մինչ այժմ կալանավորված սպասում է իր դատին: Արդյունքում վարձով ապրող ընտանիքը, զրկված լինելով կերակրող, պաշտպանող ձեռքից, հայտնվել է փողոցում՝ անճար ու անօգնական վիճակում: Չմեռնելու, Մարիամին կերակրելու և գիշերները օրավարձով ծածկի տակ մնալու համար ստիպված մուրալով են զբաղվում: Ստիպված, որովհետև պատվարժան, նամուսով ընտանիքի տպավորություն կարելի է ստանալ միայն: Մի խոսքով, սիրելի ընկերներ, այս հրաշք ընտանիքին պետք է օգնել. օգնել նախևառաջ հիմնավոր ծածկով ու սննդով, տաք հագուստով, գումարով, ջերմությամբ, սիրով, մեր մարդկային սիրով: Նրանց հեռախոսահամարը, որին բնականաբար պատասխանում է փոքրիկ Սյուզին, 098-900-618 է: Խնդրում եմ ձեզ անխնա տարածել ու օգնել, տարածել ու օգնել: Ամեն դեպքի համար նաև իմ հեռախոսահամարը՝ 077-301-451»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am