ՊԵԿ-ում խաղի կանոններ են փոխվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հատկապես առեւտրականների շրջանում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «կարգոների» փակվելու լուրը: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք առեւտրականներն իրենց բեռը հանձնում են ձեռքբերման երկրում եւ ստանում Հայաստանում` ծառայության համար վճարելով, ըստ բեռի քաշի, 6-8 դոլար՝ մեկ կիլոգրամը: Բայց պարզվում է` «կարգոների» հետ կապված խնդիրն իրականում միտումնավոր է այլ կոնտեքստում շրջանառվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք երկու հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով: Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, այսպես կոչված, «սեւ կասա»: Եւ հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե: Այսինքն` առեւտրականների վճարած գումարները որեւէ կերպ չեն ավելանա: Բայց այս հեռանկարը «կարգոների» նախկին գործելաոճի հետ հարաբերություն ունեցող որոշակի շրջանակների համար, բնականաբար, ձեռնտու չէ, դրա համար էլ նրանք շրջանառության մեջ են դրել լուրերը, թե «կարգոներն» ընդհանրապես փակվում են, ինչը առեւտրականների շրջանում կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել: Հ.Գ. «Ժողովուրդ»-ը երեկ ներկայացրել էր Վարդան Հարությունյանի ունեցվածքը, որտեղ նշել էինք, որ նա 309 մլն դրամի բաժնետոմս ունի: Մեզ հաջողվեց պարզել, որ նրան է պատկանում «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 25,2 տոկոսը: Նշենք, որ «Գլաձոր ՈւՎԿ»-ն փաստացի կարելի է որակել որպես «գազի աշխատողների» կողմից հիմնադրված ընկերություն: Բանն այն է, որ ընկերության խորհրդի նախագահ Ալբերտ Խաչատրյանը «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալն է, խորհրդի անդամ Նիկոլայ Գաբրիելյանը, որը «Գլաձոր ՈւՎԿ»-ի ամենամեծ` 49,84 տոկոս բաժնեմասի փայատերն է, «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է եւ այսպես շարունակ: Ասել է թե` «գազային գումարները» պտտեցվում են վարկային կազմակերպության միջոցով»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am