Սանսարի ուսմունքը

  Տարիներ շարունակ ձգվող սիրո բացատրությունները վերաճել էին սիրավեպի: Ու թեև սիրավեպն իր տեսակի մեջ արտառոց էր և տարօրինակ, այդուհանդերձ չափազանց հետաքրքիր էր թվում աղջկան ու մղում համարձակ քայլերի: Ամառ էր, տապ. մի շերտ ստվերը երկնային մանանայի քաղցրությամբ հրապուրում-կանչում էր մարդկանց: Այդ կանչով էլ աղջիկն ուղղվեց դեպի մեծ բեռնատարի ստվերում ծվարած նեղ մայթը: Փողոցի հակառակ եզրն արտակարգ եռուն էր ու մարդաշատ. այնտեղ տեղակայված էին զանազան կրպակներ, տաղավարներ: Իսկ այս եզրը, որով քայլում էր աղջիկը, բոլորովին դատարկ էր և կարծես նախատեսված էր ծառայելու իբրև ավտոկանգառ: Աղջիկը մեքենայի ստվերագիծը հատելու պահին բնավ չէր սպասում որևէ հանդիպման, ուստի ահռելի շան կատաղի հաչոցը և հարձակումն իր վրա ընդունեց ակնհայտ զարմանքով, որն իր մեջ սարսափի գրեթե ոչ մի նշույլ չէր պարունակում: Հակառակը` այդ զարմանքն ավելի շատ վերլուծելու, ըմբռնելու էր հակված: Շունը կատաղի հաչոցով վրա էր քշում, իսկ աղջիկը ուղիղ նրա աչքերին սևեռված հայացքով, թվում է, հարցնում էր. §Ինչո՞ւ, ինչո՞ւ հատկապես ես, հատուկ ինձ համար կտրել-անցել ես այն մարդաշատ, կերառատ մայթը, որ ի՞նչ: Այնտեղ քեզ համար հետաքրքրիր ոչինչ չկա՞ր…¦: Աղջիկն ապրում էր քաղաքի հեռավոր ծայրամասերից մեկում, ուր շներն իրենց քանակով ¥որոշ դեպքերում էլ՝ որակով¤ գերազանցում էին մարդկանց: Բայց այս շունն իր տեսածներին նման չէր, սրա մեջ ինչ-որ ծանոթ, մտերիմ բան կար: Մինչ աղջիկը աճող տարակուսանքով փորձում էր շանը §երկխոսության¦ տրամադրել, ինքնապաշտպանական բնազդը նրան դրդեց հիշելու հոր խոսքերը. §Երբ վրադ շուն հարձակվի, քար նետիր նրա կողմը կամ թեկուզ միայն սպառնա, իսկույն կվախենա-կփախչի¦: Նա չգիտեր` սա փոձած մեթո՞դ է, թե՞ հոր բանեցրած հնարը` ամեն երեկո տունդարձի ճանապարհին իր ունեցած տագնապները մեղմելու համար: Ինչևէ, այդ քարը գտնելու հույսով էլ դեռ իր վրա բացված երախի սարսափելիությունը չգիտակցող աղջիկը կեսդարձ կատարեց դեպի մայթեզրի պատը: Սակայն պատը շատ մոտ էր, ու կեսդարձի կամ նահանջի տեղ չկար: Աղջիկը փորձեց մեջքով հենվել պատին, բայց ոտքի անհաջող շարժումից աջ ծունկը ծալվեց, և նա ուղղակի նստեց մայթեզրին: Հիմա արդեն շան երախը հավասարվեց նրա դեմքին: Հաչոցներն ավելի կատաղի դարձան, աչքերը` ահարկու: Բայց աղջիկը դեռ չէր հասել սարսափի գիտակցմանը: Շան երախից ծնկներին ընկած պայուսակի վրա ծորացող լորձունքը նողկանքի սարսուռ առաջացրեց աղջկա մեջ, բայց մինչև կհասկանար իրեն սպառնացող վտանգի մեծությունը և վայրի ճիչերով ու պայուսակի հարվածներով կվաներ գազանին, դեռ բանականության ու զգացմունքի մի շողարձակում էլ պիտի ունենար. §Տղամարդն ու շունը մեկ են¦: Սա իր ձևակերպումը չէր, այլ նրա` իր սիրելիի: Երբ շանը քշելուց հետո, սարսափի զգացումից կարկամած, անուժ նստած էր մայթեզրին, անսպասելիորեն շրջապատվեց մարտից հետո սուր ճոճողների մի ստվար ամբոխով, որոնք մինչ այդ հասկանալի հետաքրքրությամբ դիտում էին իր և շան մենամարտը դիմացի մայթից: Վերջիններիս մարտական ուռաներն ու շանն ուղղված սեռական հայհոյանքները աղջկան կարծես դուրս բերեցին զարմանքի, նողկանքի ու սարսափի զգացումներով գերխտացած թմբիրից: Նա վեր կացավ, վիրավորելու չափ անարձագանք թողեց ասպետորեն իրեն ուղղվող առաջարկները, թափ տվեց փոշոտված հագուստը, թաշկինակով մաքրեց շան լորձունքի հետքերը պայուսակից և ձեռքերից, թաշկինակը ճմռթեց, նետեց մայթին ու շարունակեց քայլել` հետևում թողնելով բեռնատարի և չհասկացված ասպետների ստվերները: Ավելի ուշ` կատարվածը մի քանի անգամ վերապրելուց հետո միայն, գլխի ընկավ, թե ում էին հիշեցնում շան հայացքն ու աչքերը, ապա մտաբերեց, որ ճիշտ այդ փողոցում` ուղիղ դիմացի շենքում է բնակվում նա՝ իր՝ առանց այն էլ տարօրինակ սիրավեպի հերոսը: Աչքերի, հայացքի, բնակավայրի և էլի մի քանի ընդհանրությունների հայտնագործումը աղջկան ուղղորդեց դեպի հինդուիստական կրոնը: Նա հոգու վերամարմնավորման տեսությունը ստեղծագործաբար զուգադրեց կատարվածի հետ: Սանսարի ուսմունքը նրա համար դարձավ առարկայական, շոշափելի, բացարձակ ճշմարտություն... ...Տղամարդն ու շունը մեկ են: Օրեր անց այս ճշմարտությունը պիտի տոներ իր կատարյալ հաղթանակն աղջկա կյանքում՝ իբրև անցյալ-կատարյալ սիրավեպի հետագիծ թողնելով տղամարդու շնակերպ երախից ծորացող լորձունքի հիշողությունը:   Կարինե Ռաֆայելյան    

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am