«Աղմկահարույց ձերբակալություններ կլինեն». պատգամավոր
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը տեսակետ հայտնեց, որ դեֆոլտի վտանգ ինքը չի տեսնում: Մինասյանը անդրադարձավ նաև հակամենաշնորհային քաղաքականությանը նշելով, որ դրանց դեմ պայքարը իրականացվում է երկու ճանապարհով`հակամենաշնորհային քաղաքականություն, մենաշնորհների չարաշահման արգելակման քաղաքականություն»: ՀՀԿ-ականի խոսքով Հայաստանում եվրոպայի օրինակով հակամենաշնոհային քաղաքականություն չի իրականացվում, այլ մեզ մոտ գերիշխող դիրքի չարաշահման խնդիրն է դրված: «Գերիշխող դիրքի չարաշահումն է, որ մեզ մոտ համարվում է օրենքի խախտում: ՀՀ-ի համար այդպես ավելի հարմար է: Եթե գերիշխող դիրքը չի բերում որևէ չարաշահման, ապա ամեն ինչ նորմալ է. եթե այդ գերիշխող դիրքը չի ստացել որևէ պետական հովանավորության կամ խախտումների հետևաքնով այստեղ պրոբլեմներ չեն առաջանում: Այս խնդիրը ունի իր լուծումը նույնիսկ առանց հակամենաշնորհային օրենսդրությանը»,-ասաց նա: Միանսյանը չբացառեց, որ Հայաստանում մոտ ժամանակներս հնարավոր են անսպասելի աղմկահարույց ձերբակալություններ լինեն:
