Ճշմարիտյանի 13 հազար դոլարանոց տոմսը. Հետք

Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմը 2014-2015 թվականներին թվով 118 արտասահմանյան գործուղում է ունեցել, որոնց աշխարհագրությունը չափազանց մեծ ու հետաքրքիր է։ Երկու տարվա ընթացքում նախարարության աշխատակիցներն այցելել են աշխարհի 5  բնակեցված մայրցամաքներից չորսը՝ բացառությամբ Ավստրալիայի:

Դարձիր պաշտոնյա եւ բացահայտիր աշխարհը

Մոսկվա կատարած գործուղումների թիվը հասնում է 36-ի, իսկ երկրորդ ամենից շատ այցելված քաղաքը Բրյուսելն է: Նախարարության աշխատակիցները ԵՄ մայրաքաղաք են այցելել 11 անգամ: Առաջատար եռյակը եզրափակում է Մինսկը, ուր Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները գործուղվել են 7 անգամ: Ստորեւ ներկայացված քարտեզում կարելի է տեսնել նախարարության աշխատակցիների գործուղումների ուղղությունները: Ինչպես «Հետք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, 2014թ. գերատեսչության աշխատակազմի արտասահմանյան գործուղումների համար պետբյուջեից հատկացվել է 93 միլիոն 950 հազար դրամ, որից ծախսվել է ավելի քան 70 տոկոսը՝ 67 միլիոն 670 հազար դրամ: Նախարարությունն ունեցել է 65 գործուղում: 2015թ. նախարարությանը հատկացված եւ ծախսված գումարը փոքր-ինչ համեստ է եղել նախորդ տարվա համեմատությամբ: Այդ տարի նախարարությունն ունեցել է 47 գործուղում, որի վրա ծախսվել է 53 միլիոն 221 հազար դրամ: Նշված երկու տարիներին նախարարության կողմից ավիատոմսերի գնման համար ծախսվել է մոտ 69,9 միլիոն դրամ: Ճշմարիտյանի 13 հազար դոլարանոց տոմսը Նախարարության 2014թ. ամենաթանկ գործուղումն ու ավիատոմսը եղել է արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանինը: Նրա վաշինգտոնյան մեկ գործուղումն արժեցել է 6,5 միլիոն դրամ, որից 5,3 միլիոնը ավիատոմսի գումարն է, 1 միլիոն 251 հազարը՝ օրապահիկի եւ գիշերավարձի: Կարեն Ճշմարիտյանի հետ Վաշինգտոն էին գործուղվել նաեւ փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ու նախարարության Տնտեսական զարգացման վարչության պետ Արտակ Բաղդասարյանը: Նրանց գործուղումներն արժեցել են համապատասխանաբար 2 միլիոն 999 հազար եւ 3 միլիոն 75 հազար դրամ: Յուրաքանչյուրի ավիատոմսի համար վճարվել է 1 միլիոն 202 հազար դրամ: Պաշտոնյաները հաճախ ավիատոմսերի թանկ գնով գնումը մեկնաբանում են, թե՝ որոշ ուղեւորություններ ստացվում են հապշտապ, անհրաժշետություն է առաջանում վերջին պահին։ Այս օրերին մեկնումից 3 օր առաջ Երեւան-Վաշինգտոն հետադարձով բիզնես կարգի ավիատոմսը հնարավոր էր ձեռք բերել մոտ 1,5 միլիոն դրամով: Չնայած ավիատոմսերը, պայմանավորված սեզոնայնությամբ ու պատվիրելու եւ մեկնելու միջեւ ընկած օրերի տարբերությամբ, կարող են մի քիչ ավելի էժան կամ թանկ լինել։ Իսկ Երեւան-Վաշինգտոն-Երեւան ավիատոմսի համար 5,3 միլիոնը շատ է, թե քիչ՝ թողնում ենք առանց մեկնաբանության։ Հարկատուների վրա 6,5 միլիոն դրամ է նստել Կարեն Ճշմարիտյանին միանգամից երեք լատինաամերիկյան քաղաքներ՝ Բուենոս-Այրես (Արգենտինա), Սանտյագո (Չիլի) եւ Մոնտեվիդեո (Ուրուգվայ) գործուղումը: Ընդ որում, միայն Բուենոս-Այրեսի ավիատոմսը նախարարությունը գնել է 4 միլիոն 34 հազար դրամով: Նշված գործուղման ժամանակ որպես օրապահիկ եւ գիշերակացի վճար, պետբյուջեից Ճշմարիտյանին հատկացվել է 2 միլիոն դրամ: Պետբյուջեից Կարեն Ճշմարիտյանի համար գնված միլիոնանոց ավիատոմսերի թիվն այսքանով չի սահմանափակվում, եւ հերթով չես թվարկի: Հատկանշական է, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի եւ նրան հաջորդած Կարեն Ճշմարիտյանի՝ նույն ուղղությամբ գործուղումների ծախսերն իրարից էականորեն տարբերվում են: Դիցուք համեմատենք Չեխիայի մայրաքաղաք Պրահայի գործուղման ծախսերը՝ առանց ավիատոմսի: Եթե Ավանեսյանի գիշերակացն ու օրապահիկն արժեցել է 310 հազար դրամ, ապա Կարեն Ճշմարիտյանը՝ գրեթե կրկնակի անգամ շատ՝ 703 հազար դրամ: 2014-2015 թվականներին Կարեն Ճշմարիտյանի համար ձեռք բերված 5 ամենաթանկ ավիատոմսերի ընդհանուր գումարը կազմել է 13 միլիոն 417 հազար դրամ: Լուսանկարը՝ Էկոնոմիկայի նախարարության կայքից

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am