«Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս». Արմեն Ռուստամյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին
Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ակտուալ էր Գագիկ Ծառուկյանի՝քաղաքականություն վերադառնալու թեման, որին ի թիվս այլ պատգամավորների անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինիս համոզմամբ՝քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միևնույնն է, զբաղվում է քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք փոփոխությունների, ու քաղաքական դաշտն ակտիվանում է»,-ասաց նա: ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց Ծառուկյանի մոտեցումը, թե երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է: Քաղաքական այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, որովհետև կողմ քաշվելը սխալ է»,- հավելեց Ա. Ռուստամյանը:
