Ծառուկյանի վերադարձի հարցն իր որոշելիքն է. Վահրամ Բաղդասարյան
ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան,անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու լուրերին,որ հայտարարեց քաղաքական դաշտի գնահատականն անհատները չէ, որ պետք է տան: Դա պետք է տա հանրությունը: Ես այդ կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչներն իրենց գործառույթները չեն կատարում: Իսկ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցն իր որոշելիքն է: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ: Թե Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի հանդիպում, ոչ մի քննարկում ո՛չ միայն ՀՀԿ-ի, առավել ևս, Սերժ Սարգսյանի հետ չի եղել, նման առաջարկություն ևս չի եղել, բայց իրենք որևէ մեկի հետ հանդիպումներից չեն հրաժարվում,ասաց նա: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ քաղաքական դաշտը բազկամարտի տեղ չէ, արդյո՞ք որևէ բան է փոխվել, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց մոտ որևէ բան չի փոխվել. «Եթե քաղաքականություն պետք է գան թույլտվությամբ, ավելի լավ է՝ չգան: Քաղաքականության մեջ ակտիվ դերակատարում ունեցողներն իրենք են որոշում ընդունում»:
