«Սահմանում իրականում վիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Մինչ մենք տաք կաբինետներում տարբեր գույնի ու ձեւի չինովնիկներ ենք ընդունում, փորձում մարդասպանների մեջ մարդկության փոքր նշույլներ գտնել, սահմանում իրականում վիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ու ամենավատ սցենարը կանխելու համար այսօր շատ վճռական քայլեր են պետք», այս կարծիքին է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ – Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ իրավիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ – Նկատի ունեմ միջադեպը, որ գրանցվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում, եւ թշնամու կողմից արձակված կրակի հետեւանքով հայկական զինված ուժերը նորից կորուստ ունեցան։ Սրանից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն անգամ փորձում են բանակցությունները տապալել եւ ի չիք դարձնել միջնորդների ջանքերը։ Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում սահմանին, առիթ են տալիս մտածելու, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվող հայտարարություններն, ընդհանրապես, չեն արտացոլում այն իրողությունը, որ կա հայ-ադրբեջանական սահմանին։ Սկսում եմ մտածել, որ իրականում վտանգներն ավելի շատ են, եւ նրանց լավատեսությունը որեւէ հիմք չունի։ – Բայց արդյոք սա այն սովորական դարձած լարվածությո՞ւնը չէ, որ հաջորդում է համանախագահների այցին, նախագահների հանդիպմանը, տոներին եւ այսպես շարունակ։ – Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի նպատակներից մեկն էլ հենց այն է, որ նման լարվածությունները սովորական դարձնեն։ 1, 2, 3 տարի առաջ սարսափելի էին մահացու ելքով զարգացումները, հիմա արդեն սովորական են դարձել։ Ադրբեջանը փորձում է անցնել երկրորդ փուլին՝ սովորական դարձնել մինիպատերազմները, այնպիսի պատերազմները, որոնք մենք տեսանք ապրիլին։ Կարծում եմ, որ հայկական պետությունների անվտանգությունը պահանջում է, որ ամեն նման միջադեպ շատ սուր ընկալվի եւ սովորական չընկալվի։ Միայն սուր ընկալման եւ քաղաքական դիրքորոշման խստացման պարագայում հնարավոր կլինի խուսափել այսպիսի իրավիճակներից։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am