Քննություն, որ տապալվեց մինչև ապրիլյան և հուլիսյան ողբերգությունները

Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների և հայկական կառույցների պաշտոնյաների հետ, որոնք զբաղվում են համայնքային խնդիրներով, հայտնում է նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունը: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայ համայնքին, մասնավորապես Հալեպի հայությանը ցուցաբերվելիք օգնության խնդիրները, և Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ամեն սիրիահայ իրավունք ունի ապրել հայրենիքում՝ Հայաստանում, և ցանկալի է նաև, որ Սիրիայից հեռացող հայերը հանգրվանեն Հայաստանում: Սարգսյանը խոսել է նաև այն մասին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում հանգրվանած սիրիահայերը ինտեգրվեն հայաստանյան կյանքին և մի քանի տարի հետո կարողանան իրենք լուծել իրենց խնդիրները: Այս ամենը հրաշալի է հնչում, սակայն երբ մենք չենք լսում այն ռումբերի աղմուկը, որ պայթում են Հալեպում գուցե հենց նաև այս պահին և գուցե հենց նաև հայկական թաղամասերի վրա: Այն, որ Հալեպի վիճակը չափազանց ծանր է, այդ թվում Հալեպում մնացած մի քանի հազար հայերի վիճակը, ըստ էության՝ այնքան ակնառու է նույնիսկ Հալեպից հազարավոր կիլոմետր հեռու Երևանից, որ ավելորդ է նույնիսկ ևս մեկ անգամ կրկնելը: Սակայն Հայաստանի իշխանությունը ոչ թե կրկնում, այլ ըստ էության՝ վերջին ամիսներին առաջին անգամ է նման ձևով անդրադառնում խնդրին, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ երևի թե պետք է նույնիսկ օպերատիվ շտաբ ձևավորված լիներ սիրիահայության խնդիրներով զբաղվելու համար, և այդ շտաբը պետք է պարբերաբար տեղեկատվություն հաղորդեր հասարակությանն իր գործողությունների և արդյունքների մասին: Մինչդեռ նախագահական հաղորդագրության տոնայնությունն այնպիսին է, կարծես Հալեպում պարզապես ցունամի կամ տորնադո է պատրաստվում, սպասվում, և խնդիր կա ընդամենը սիրիահայությանը, հալեպահայությանը ազատել այդ մրրիկի ճանկերից: Հայաստանի նախագահի մոտ անցկացվում է հանդիպում ու քննարկում, որը պետք է տեղի ունենար դեռևս երկու-երեք տարի առաջ: Եվ Հայաստանի խնդիրը պետք է լիներ ոչ թե խոսել Հայաստանում ապրելու սիրիահայի իրավունքի մասին, այլ պարզապես պետք է խնդիր դրվել հալեպահայերին համոզելու, որ պետք է վեր կենալ ու գնալ Հայաստան՝ փրկվելու: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am