«Քարֆուրի» այս վիճակը վկայությունն է Հայաստանի ներդրումային «գրավչության»

Մեր երկրի կառավարությունը «Քարֆուրի» հետ անազնիվ վարվեց, ավելի ճիշտ՝ վարվեց օրենքի բոլոր կետերին համապատասխան, մինչդեռ մրցակից սուպերմարկետների վերահսկողությունը թողեց բարձիթողի վիճակում։ Անկարելի է ստիպել «Քարֆուրին»՝ վաճառվող պտուղ-բանջարեղենը գնել միայն գրանցված ընկերություններից, բայց միեւնույն ժամանակ աչք փակել այն բանի վրա, որ մրցակիցներն այդ ապրանքները գնում են Մալաթիայի շուկայից։ «Քարֆուրում» ժամկետանց ապրանքը ոչնչացվում է, իսկ մրցակիցներից որոշները, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, ուղարկում են վերափաթեթավորման։ Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Այստեղ արդեն երեւան է գալիս մրցակիցների համատեղ մշակված պլանը՝ դուրս թողնել «Քարֆուրին» շուկայից, 100 տոկոսանոց վերահսկողություն սահմանելով նրա նկատմամբ՝ սեփական բիզնեսը դուրս հանելով օրենքի սահմաններից։ Մանավանդ որ, ըստ հրապարակված տեղեկությունների, բազմիցս փորձ էր արվել խափանել «Քարֆուրի» մուտքը մեր երկիր։ Իսկ գիտենք, որ մրցակիցների տերերը հիմնականում դեգերում են իշխանական կուլիսներում։ Այլ կերպ ասած՝ «Քարֆուրը» եկել եւ ուզում էր «Սատանի մայլեն քյանդրբազություն անել»։ «Քարֆուրի» այս վիճակը վկայությունն է Հայաստանի ներդրումային «գրավչության»։ Նոր կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որի համաձայն՝ պետք է ներդրումներն ավելանան մեր երկրում, միջազգային վարկանիշային աղյուսակներում մեր երկիրն առաջ գնա։ Ընդամենը վերջերս հրապարակված Doing Business-ի «Գործարարություն 2017։ Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում 190 տնտեսությունների շարքում Հայաստանը 38-րդ տեղում է՝ 5 միավորով բարձրանալով նախորդ տարվա ցուցանիշից։ Իսկ «Քարֆուրի» օրինակը հենց գործարար միջավայրի մասին է խոսում։ Սա օտարերկրյա ներդրում էր մեր տնտեսության մեջ, աշխատատեղի ապահովում։ «Քարֆուրի»՝ գործունեություն ծավալած երկրներից միայն Հայաստանում ձախողելը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ երկրում ներդրում անել ցանկացող օտարերկրացիների ծրագրերի վրա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am