Գագիկ Ծառուկյանի նյարդերը լարված էին

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Վազգեն Սարգսյանի մտերիմները լռելով` արջի ծառայություն մատուցեցին – Երեկ հոկտեմբերի 27-ն էր: Այդ ոճրագործությունից 17 տարի է անցել: Երեկ կրկին հնչեցին արարողակարգային ելույթներ, ափսոսանքի խոսքեր: Որպես ազատամարտիկ, լրագրող՝ Դուք ի՞նչ կասեք: – Վախենամ` խոսքս ցավոտ հնչի: Հրանտ Մաթեւոսյանը մոր շուրթերով որդու հետ զրուցում էր, ասում էր` հիշողություն չունես, տղաս, հիշողություն… Այ, էն ծառի տակ կապած կովն ու դու նույնն եք: Երեկ այդտեղ` այդ նույն ծառի տակ, իր աչքի առջեւ հորթին մորթեցին, այսօր նույն տեղում արածում է, կարծես ոչինչ չի եղել… Ոմանք այ էդպես` 17 տարի է՝ գնում ու գալիս են: Իսկ մենք ստացանք այն, ինչին արժանի էինք: Հոկտեմբերի 27-ը չէր լինի, եթե մենք էլ մեր ես-ը չկորցնեինք: Երբ Վազգեն Սարգսյանը հրահանգում էր, որ պետք է ամեն ինչ անել, որ ընտրվի Ռոբերտ Քոչարյանը, մենք, իսկ Վազգենի մերձավոր ընկերները՝ առավել եւս, ըստ արժանվույն չկարողացանք ընդդիմանալ, լռեցինք: Չընդդիմացանք նաեւ 96-ի ընտրություններին, երբ Վազգենը բացեիբաց հայտարարեց, թե՝ ով ուզում է ընտրվի, միեւնույն է՝ նախագահը Լեւոնն է լինելու: Չընդդիմացանք, երբ առաջին ընտրակեղծիքները եղան: Վազգենի մտերիմները լռելով՝ արջի ծառայություն մատուցեցին, քանզի մորթապաշտ էին, իսկ թշնամին քնած չէր: Հունանյաններին վաղուց էին գտել, ու մենք ունեցանք Հոկտեմբերի 27: Հետո բոլոր նրանք, ովքեր կարող էին բարձրաձայնել այս երեւույթի դեմ, դարձյալ լռեցին` անունը դնելով «հանուն երկրի ու պետության»: Արդյունքում ոչնչացված երկրապահ ունեցանք, «ատկատ» անող գեներալներ, ովքեր մինչ օրս էլ երդվում են Վազգենի անունով ու շարունակում ապազգային գործունեությունը բանակի շարքերում: Սահմանին կանգնած մեր զինվորների` տարիներ շարունակվող սպանդն անգամ նրանց մտքին ու սրտին չհասավ: Մինչեւ ապրիլյան օրերը, որ էլի նրանց սրտներին չհասավ: Ժողովուրդը, հասարակությունը կանգնեց բանակի ու զինվորի կողքին: Քանի դեռ Հոկտեմբերի 27-ի մութ էջերը չեն բացվել, մենք դոփելու ենք տեղում: Ոչ թե որ զոհվածները հրեշտակներ էին, այլ համարձակություն պետք է ունենանք անկողմնակալ գնահատելու, որ սկսենք մաքուր էջից, իսկ առայժմ հարգանքի ստապտույտը շարունակվում է, ցավոք սրտի: – Այս օրերին կառավարությունում իրականացվող փոփոխությունները Ձեզ գոհացնո՞ւմ են: Քայլ առաջ համարո՞ւմ եք պաշտպանության ոլորտի պատասխանատուների փոփոխությունները: – Փոփոխությունների վերաբերյալ, իհարկե, տարբեր գնահատականներ են հնչում: Ես Վիգեն Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, սակայն, օրինակ, ինձ համար անհասկանալի է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի աղմկահարույց քննադատություններն ու հայտարարությունները: Կյանքը ցույց տվեց, որ ամեն պսպղուն բան չէ, որ ոսկի է: Ընդհանուր քննադատությունն, իհարկե, հասկանալի է, ընդունելի, բայց մի անգամ չտեսա, որ հարգելի Արամ Սարգսյանը քննադատեր ամեն քաղաքում, պատեհ ու անպատեհ առիթներով Վազգեն Սարգսյանի արձանները դնողներին, չլսեցի, որ բարձրաձայներ, թե` արձան տեղադրելով եղբորս հիշատակը չեք հարգում, որ այսօր Հայաստանում Մաշտոցը այնքան արձան չունի, որքան Վազգեն Սարգսյանը, որ դա ճիշտ չէ, որ Մխիթար Սպարապետի գերեզմանաքարը մամռակալել ու ոտքի կոխան է դարձել, որ եթե ուզում եք Վազգենի հիշատակը պահել, ապա բանակը մի պղծեք, որ տասնյակ հազար դոլարներ արձանների վրա ծախսելու փոխարեն՝ հայոց բանակի զոհված զինվորների ընտանիքներին հաց ու ջուր տվեք, որ արժանապատիվ ապրեն, որ զոհված զինվորի ու սպայի ընտանիքը 50-70 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ դատախազների թոշակը սկսվում է 400 հազարից: Մի խոսքով՝ ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ հանգուցյալների հիշատակը օգտագործվում է երկրի քաղաքական էլիտայի կողմից սեփական հարցերը լուծելու համար: – Այս օրերին դեպքերը շատ արագ են զարգանում. բոլորը խոսում են բարեփոխումներից, բոլորը բոլորին քննադատում են, հավատում են կամ չեն վստահում, Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում: – Այն, ինչ ի պետս երկրի է, ողջունելի է, այն, ինչ հանուն սեփական վերարտադրության է արվում, ուրեմն անիմաստ է ու հանցածին: – Իսկ քաղաքական վերադասավորումների մասին ի՞նչ կասեք: – Քաղաքական վերադասավորումներ ասելով այսօր կարծես թե բոլորը հասկանում են Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Ծառուկյանի հարցազրույցը տեսա: Բոլոր դեպքերում մի բան ակնհայտ էր` վերջինիս նյարդերը լարված էին: Իսկ ընդհանրապես՝ բոլորին էլ պարզ է, որ ցանկացած վերադասավորում տեղի է ունենում եւ ունենալու Սերժ Սարգսյանի հրահանգով: Թե հակառակն ապացուցեն` միայն ուրախ կլինեմ: Մնացածը` ինչպես գիտեք, յուրաքանչյուրն իր տեղում ու իր ոճով: Օրինակ՝ Շարմազանովը հայտարարեց, որ եկել է սիրելու ու ներելու ժամանակը: Վստահ եմ` հայ ժողովուրդը կանսա Շարմազանովի կոչին, երբ ժամանակը գա՝ կսիրի եւ կների իրեն հարստահարողներին: «Առավոտ»

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am