Կառավարության նոր ծրագիրը թերի է.Փոստանջյան
ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարց. «Կառավարության նոր ծրագիրը թերի է, որովհետև բացակայում է ընտրական իրավունքի լիարժեք ամրագրումն ու ազգային անվտանգության նոր հայեցակարգի ստեղծումը: Ծրագրում պետք է ընտրական օրենսդրության ազգայնացումն ամրագրվեր։ Այսինքն՝ պետք է ընտրական տեղամասեր ստեղծվեին նաև Հայաստանի տարածքից դուրս, որպեսզի հայաշատ համայնքնեը ևս կարողանային մասնակցել ընտրություններին և իրենց պատգամավորները ունենային խորհդարանում»:
Անդրադառնալով ազգային անվտանգության հայեցակարգի ստեղծմանը՝ պատգամավորն ընդգծեց.«Ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ էր վերանայել անվտանգության որոշ դրույթներ, մինչդեռ քառօրյա պատերազմի վերաբերյալ ոչ մի գնահատական անգամ չի հնչեցվել»։
