Դալլաքյան-Օհանյան տանդեմը կհարմարվի Բաղրամյան 26-ից իջեցվող շաբլոնին
«Ժամանակ»-ի տեղեկություններով, օրերս հանդիպել են պաշտպանության նախկին նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Հանդիպումը նվիրված է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները որոշելուն։ Արմեն Գևորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու է թույլատրելի։
«Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Դալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այդ իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր է նման կարգի հարցեր քննարկելու։
Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, «հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը, այլապես թե իր և թե Դալլաքյանի վերաբերյալ ոչ թե տեղեկություններ ի հայտ կգան ասպարեզում, այլ փաստական նկարահանումներ այն մասին, թե ինչպես են վերջիններս մինչև վերջին պահը գովերգել իշխանությանն ու քծնել Սերժ Սարգսյանին։ Կարելի է ասել, որ կուսակցության ստեղծման նախնական փուլում Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ և հարմարվի Բաղրամյան 26-ից իջեցվող շաբլոնին»։
