«Պոբեդայի վտանգը»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի վերջից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Մոսկվա թռիչքներ իրականացնելու մասին հայտարարած «Պոբեդա» ավիաընկերությունը հնարավոր է հայկական միակ փոխադրողին՝ «Արմենիա» ավիաընկերությանը, դուրս մղի շուկայից: Նման տեսակետ Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց «Regnum» գործակալության տնտեսական մեկնաբան Ռուբեն Գրձելյանը՝ նշելով, որ «Պոբեդա» ավիաընկերությունն այն ուղղություններով է թռիչքներ իրականացնելու, որով այսօր թռչում է «Արմենիան»: «Արմենիա ավիաընկերությունը թռչում է Մինվոդի ու պլանավորում է դեկտեմբերից թռիչքներ իրականացնել դեպի Վորոնեժ: Նույնն անում է Պոբեդան: Այսինքն՝ ինքը կրկնօրինակում է այն ուղղությունները, որտեղ աշխատում է հայկական ավիաընկերությունը: Դա արվում է մի նպատակով՝ մրցակցություն առաջացնել, դեմպինգ իրականացնել, որի հետեւանքով հայկական ավիաընկերությունը դուրս կգա շուկայից»,- նկատեց Գրձելյանը՝ նշելով, որ այդ ամենից հետո հիմա խոսվող 20 դոլար արժողությամբ տոմսի գները բարձրացնել: Նրա խոսքով՝ մինչ օրս պահանջարկը շատ էր Մինվոդի ուղղությամբ թռիչքների, սակայն որեւէ ընկերություն թռիչք չէր իրականացնում, իսկ «Արմենիան» հայտարարեց իր մտադրության մասին եւ հայտնվեց Պոբեդան: «Մոսկվա շատերն են թռչում, մրցակցություն այդտեղ կա, բայց հենց սկսեց Մինվոդի թռչել, «Պոբեդան» կսկսի թռնել Մինվոդի, սակայն մինչ այդ իրենց չէր հետաքրքրում Մինվոդին: «Արմենիան» ասեց, որ թռնելու է Վորոնեժ, հիմա Քաղավիացիայի գլխավոր վարչության պետն ասում է՝ Վորոնեժ է ուզում «Պոբեդան» թռնի: Եթե հիշում եք նույն կերպ «Էյր Արմենիայի» հետ վարվեցին այդ ուղղությունների մրցակցության մեջ, գները գցեցին, սնանկացրեցին, որից հետո գները կտրուկ բարձրացրեցին»,- ասաց Ռուբեն Գրձելյանը՝ մտավախություն ունենալով, որ նույն բանը տեղի կունենա «Արմենիա» ավիաընկերության հետ: Տնտեսական մեկնաբանը կարծում է նաեւ, որ Գյումրիից, երբ սկսեն այդքան ցածր գնով թռիչքներ իրականացնել, ապա դա բացասաբար կազդի նաեւ ավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնողների գործունեության վրա: «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Գեւորգ Խաչատրյանն էլ մեր զրույցում ասաց. «Մենք կողմ ենք ցանկացած էժան ավիատոմսի, որը կարող է վաճառվի հանրապետության տարածքում, եթե այդ ամենն առողջ մրցակցային պայմաններում լինի»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am