Ո՞ւմ է իրականում տրվել մենաշնորհը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մշտապես համարվել է Հայաստանի իշխանական բուրգի ամենակրթված ներկայացուցիչներից մեկը: Սակայն ոչ ոք չի կարող պնդել, որ ինտելեկտուալ լինելը նաեւ ազնիվ եւ կոռումպացված չլինելու երաշխիք է: Մասնավորապես, Դավիթ Հարությունյանի կողմից վերջերս հեղինակած նախաձեռնություններից մեկը` պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար ավիատոմսերի ձեռքբերման նոր ներդրված համակարգը, ավելի շուտ լավ մշակված եւ հղկված կոռուպցիոն «սխեմա» է հիշեցնում: Ինչպես հայտնի է՝ մեկ ամսից ավել է, ինչ պետական պաշտոնյաներն իրենց գործուղումների համար ավիատոմսերը կարող են ձեռք բերել բացառապես govtravel.am ինտերնետային կայքի միջոցով: Նոր համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինի, եթե այն նախկին գործողի՝ տուրիստական գործակալություններից ավիատոմսեր գնելու գործընթացի հետ զուգահեռ ներդրվեր, այդ դեպքում ակնհայտ կդառնար. տուրիստական ընկերություննե՞րն են էժան ավիատոմս առաջարկում, թե՞ վերը նշված էլեկտրոնային համակարգը: Սակայն, չգիտես ինչու, ոչ թե մրցակցային տարբերակն ընտրվեց, այլ ավիատոմսի բոլոր գնումները մեկ խողովակով իրականացնելու տարբերակը: Ու այս տարբերակը «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի համար տարեկան մոտ 150 մլն դրամի լրացուցիչ եկամուտ է ապահովում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընկերության տնօրենը Արթուր Թունյանն է, որը Դավիթ Հարությունյանի ամենամերձավոր անձանցից է: Նոր համակարգի միջոցով հսկայական եկամուտներ կստանա նաեւ իսպանական «Ամադեուս» ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչը` «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ այս ընկերության ղեկավարների մեջ եւս հայերի դեռեւս անհայտ անուններ կան: Իսկ թե ինչո՞ւ, թերեւս միայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է հայտնի»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am