Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են. ՀՀԿ-ական պատգամավոր

«Իրատես» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ. «Ես մի քիչ «հին» մարդ եմ։ Հակառակ վարչապետի խոստումների, կարծում եմ՝ կոռուպցիան չի անհետանա, բոլորն էլ ազատ ներմուծմամբ չեն զբաղվի։ Ի վերջո, ինձ նման մարդկանց համար այդ ամենը երկրորդական նշանակություն ունի։ Այդ բոլոր բարեփոխումները կատարվում են այն բանի համար, որ հարուստներն ավելի հարստանան, աղքատներն ավելի աղքատանան։ Կներեք «ղառղառ» խոսքերիս համար, բայց այդ տնտեսական բարեփոխումներն իրականություն չեն դառնա, եթե չվերականգնվի հասարակության արժեքային համակարգը։ Իմ շփումները խոշոր կապիտալիստների և միջին ձեռներեցների հետ թույլ են տալիս ասել, որ օլիգարխիայի ներկայացուցիչների 97 տոկոսը չգիտի՝ ինչ բան է արժեքային համակարգը։ Փողի մոլուցքը թույլ չի տալիս ունենալ այն առաջընթացը, որ մենք երազում ենք։ Փողի մոլուցքը կարող է վերանալ, եթե լինի արժեքային համակարգ։ Եթե Շիրվանզադեն ապրեր մեր օրերում, բավականին տիպիկ կներկայացներ նորօրյա «Քաոսը»։ Ասել է՝ համամի՞տ չեք ԱԺ ղեկավարի այն մտքին, թե ժողովուրդը երազում է կուշտ ապրելու մասին։ Եթե մարդը կուշտ ապրի ու հոգևոր արժեքներ չունենա, այդ մարդն ինձ համար զրո է։ Բարեփոխումները ոչ այնքան արմատական պետք է լինեն տնտեսությունում, որքան արժեհամակարգում։ Ես աղքատ եմ ապրում, այսինքն՝ նյութապես նորմալ, հոգեպես սարսափելի աղքատ։ Ես հոգեկան ճգնաժամի մեջ եմ: ԱԺ-ո՞ւմ էլ եք այդ «ճգնաժամի» մեջ։ Խորհրդարանում ավելի է խորանում ճգնաժամը։ Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են։ Եթե 1999-ի, երբ առաջին անգամ պատգամավոր դարձա, ԱԺ-ի պատկերն այսօրվա հետ համեմատենք, արժեհամակարգի տարբերությունը 100։1 հարաբերակցություն է։ Այն ժամանակ բոլորս միասին էինք, հիմա հարուստ պատգամավորներն առանձին կաստա են, անգամ սուրճ խմում են միայն կաստաներով։ Սա փայլուն ապացույցն է կորցրած արժեքների։ Ուզում ես ստեղծիր տնտեսություն, որ յուրաքանչյուր քաղաքացի 5000 դոլար աշխատավարձ ստանա, բայց եթե արժեհամակարգ չկա, ո՞ւմ է պետք այդ կենսամակարդակը»: Կարդացեք՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am