Որքան կիջնի գազի գինը
Գազի սակագինը նվազեցնելու համար անցկացված ուսումնասիրություններն ավարտվել են, մոտեցումները ներկայացվել են կառավարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Դեռ լուծված չէ ֆինանսվորման աղբյուրի հարցը, դեռևս պետք է հստակեցնել, թե ինչի հաշվին պետք է նվազեցվի սոցիալապես անապահով խավերի գազի գինը, որպեսզի մյուս սպառողների համար լրացուցիչ բեռ չստեղծվի: Հարցին, թե վարչապետը չի՞ նախանշել ֆինասավորման աղբյուրը, երբ նման հանձնարարական է տվել, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Դեռ ոչ… Որքան կլինի աղբյուրի մեծությունը, այդքան կիջեցնենք սակագինը, բայց, քանի որ դեռ չգիտենք, զրոյական վիճակ է, չգիտենք ինչ գումարի մասին է խոսքը»,- նշեց նա: Նազարյանի խոսքով՝ ենթադրում է, որ գազի սակագինը սահմանի վրա պետք է նվազի:
