Արամ Սարգսյան. «Սերժ Սարգսյանը ոչինչ չի արել»
Այսօր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի՝ Հոկտեմբերի 27-ի մասին խոսակցությանը, նշեց, որ ,նախագահը չի ասել, ով էր պատվիրատուն, ավելին՝ ինքը ոչինչ չի արել, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով որեւէ գործընթաց տեղի ունենա, ինքն արդեն 8 տարի է երկրի նախագահ է: Այդ ընթացքում բազմաթիվ բաներ եղան, որոնց ընթացքում կարելի էր Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործը բացել եւ փորձել հասկանալ՝ կա՞ արդյոք արտաքին քաղաքական հետք, թե՞ չկա, ներքաղաքական շահագրգռվածություն կա՞ր, թե՞ չկար: Արամ Սարգսյանը նշեց, որ դատավոր Սամվել Ուզունյանը գործով բազմաթիվ առանցքային վկաների չի հարցաքննել. «Ո՞վ է ճնշում գործադրել Սամվել Ուզունյանի վրա, եղե՞լ են արդյոք ճնշումներ, որ ինքն արագացնի, թե՞ ոչ, ճնշումների արդյունքո՞ւմ է, որ Սամվել Ուզունյանը հիվանդացել է, թե՞ ոչ: Եթե Սերժ Սարգսյանը սրանում շահագրգռված լիներ, այդ գործը կաներ»:
