ԴԱԻՇ ահաբեկիչները հոսանքահարում են խաղաղ բնակիչներին
ԴԱԻՇ ահաբեկիչները Մոսուլի կենտրոնում հինգշաբթի օրը էլեկտրականության միջոցով մահապատժի են ենթարկել 22 խաղաղ բնակչի: Նրանց մեղադրել են հատուկծառայությունների կամ էլ փեշմերգեի հետ դավադրության համար: ԴԱԻՇ-ը նրանց բանտերում էր պահել 4 ամիս: Այս մասին հայտարարել է Al Sumaria հեռուստաընկերությունը: Նշենք, որ հոկտեմբերի 17-ի գիշերը Իրաքի վարչապետը հայտարարեց Մոսուլն ահաբեկիչներից ազատագրելու օպերացիան սկսելու մասին: Նրան աջակցում են քրդական բանակը` փեշմերգեն և միջազգային կոալիցիոն ուժերն` ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այս կապակցությամբ իրենց խոր մտահոգությունն են հայտնել մարդասիրական կազմակերպությունները. նրանք կանխատեսում են, որ օպերացիան կդառնա հազարավոր խաղաղ բնակիչների մահվան պատճառ, 100 հազարավորները կդառնան փախստական:
