ԱԺ-ն հիմնարկ չէ. Գ. Սահակյանը նեղսրտեց
ԱԺ-ն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: Քվերակությունից առաջ վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը.«Պարոն Սահակյան, ուզում եմ դիմել ձեզ՝ որպես մեր հիմնարկի ղեկավար, խնդրել ու պահանջել, որ դուք բացատրություն պահանջեք ու ստանաք հետեւյալի մասին՝ հոկտեմբերի 25-ին ես հայտարարություն եմ արել մի կոնվենցիայի մասին, որի հեղինակը ես եմ։ Այն բխում է պետության շահից ու չէր անդրադառնում ներքաղաքական իրավիճակին: Հարցս մշտնջենական է՝ Հանրային հեռուստատեսությունն ինչո՞ւ է հանել այդ հայտարարությունս, արդյոք կա՞ն Հանրայինում ծվարած ազգային շահը ոտնահարող անձինք: Վերջապես այս հարցի պատասխանը կարելի՞ է ստանալ»: Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, ինձ համար արտահերթ բան եք ասում՝ որպես հիմնարկի ղեկավարի: Ի դեպ, ասեմ, որ ԱԺ-ն հիմնարկ չէ, որ ղեկավար ունենա: Բացի դրանից էլ, ազգային հեռուստատեսության հետ է կապված, հարկավոր է հարցնել նրանց»:
