Օհանյան Սեյրանը ոտի բութ մատից մինչև մազերի ծերը զինվորական է.Մանվել Գրիգորյան
ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանին լրագրողները Եռաբլուրում հարց ուղղեցին,թե հնարավո՞ր է, որ Սեյրան Օհանյանը դառնա ընդդիմադիր, Մանվել Գրիգորյանը պատասխանեց, որ ընդդիմադիր լինել չի նշանակում թշնամի լինել, կարող է լինել գաղափարով ընդդիմադիր. «Օհանյան Սեյրանը եթե ուզենար քաղաքականությամբ զբաղվել, 14-15 տարի դե- յուրե իրավունք ուներ, ինքը քաղաքական պաշտոն ա զբաղեցրել, ու չի զբաղվել, դաժե նախարար էր՝ ֆորմեն վրից չէր հանում, սաղ օրը առաջին գծում գնում էր էս երկրի, էս պետության սահմանի պաշտպանության Կարող է ինչ-որ մեկին չսիրի, չընդունի, բայց նա չի կարող այս երկրին, այս պետությանը ընդդիմադիր դառնա»: Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 27-ին և ասաց. «Հայի ձեռքով թշնամիների ծրագրեր իրականացան հայ ժողովրդի նկատմամբ: Վազգենը, Դեմիրճյանը, բոլոր անձերը, որ այդ օրը գնդակահարվեցին այդ մարդկանց ձեռքով, բոլորը գիգանտ, լուրջ մարդիկ էին, երկրին ծառայություն մատուցած, բոլորն էլ պետական մարդիկ էին:Նրանք դրսերում էին պատրաստվել»:
