Հո կոկա-կոլա չի, որ անընդհատ բացեն, ասեն կրկին փորձիր.Սարոյանը՝պատերազմի հավանականության մասին
Եռաբլուրում ,գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանին լրագրողները հարց ուղղեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին,ինչին ի պատասխան նա ասաց.«Էսօր դրա օրը չի, աղջիկ ջան: Սաղ խաղերը պրծանք, մնաց սարի սմբուլը»: Անդրադառնալով պատերազմի վերսկսման հնարավորությանը` նա նշեց. «Աշուն գարուն ակտիվանում են, մարդիկ էլ էն էդպես, արյան շրջանառությունից է: Հո ախմախ չեն, հո կոկա-կոլա չի, որ անընդհատ բացեն, ասեն կրկին փորձիր»,- հավելեց նա: Նա նշեց, որ պատերազմական գործողությունների սկսվելու դեպքում հայկական կողմը պատրաստ է. «Հարյուր տոկոսով պատրաստ ենք՝ «Երկրապահն» էլ է պատրաստ, մեր կամավոր տղերքը պատրաստ են, մեր բանակը պատրաստ է, մեր զինվորը պատրաստ է, Աստված չանի մենակ կռիվ լինի, Աստված կանչենք, որ անմեղ արյուն չթափվի»: Սեյրան Սարոյանը անդրադարձավ նաեւ բանակում կոռուպցիային. «Պետք է արմատախիլ անել, ինչ ա նշանակում բանակում կոռուպցիա, հեն ա՝ նախարար ա եկել, կիմանա, էլի»:
