15-օրյա ժամկետում ներկայացնել առարկություններ.վարչապետ
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել փոքր հիդրոէլեկտրոկայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առարկություններ: 2009 թվականի հունվար 22-ին ՀՀ կառավարության նիստի N3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում: Երկրորդ՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրոկայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ: Երրորդ՝ բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր հիդրոէլեկտրոկայանների համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով», -կառավարության այսօրվա նիստում նման հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարարպետյանը և հայտնեց,որ վստահ չէ, որ կա արդեն 20 տարի շարունակ օգտագործվող հիդրոէլեկտրոկայան: Արդեն իսկ կան բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ հիդրոէլեկտրոկայանների քանակն ավելի շատ է նախատեսված, քան` իրականում անհրաժեշտ էր,շեշտեց վարչապետը:
