Ինչու հեռացավ Սուրիկ Խաչատրյանը.պարզաբանում է նախկին մարզպետը
Եռաբլուր պանթեոն եկան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԵԿՄ անդամները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Լրագրողները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե առաջին մարզպետն էիք, որ կառավարության կազմի փոփոխությունից հետո հրաժարական տվեց: «Ես առողջական խնդիրներ ունեմ, դրա համար եմ հրաժարական տվել»,-պարզաբանեց նախկին մարզպետը: Հարցին՝ հիմա իր առողջությունն ինչպե՞ս է, ներկայիս մարզպետի աշխատանքներն ինչպե՞ս է գնահատում, և արդյոք ՀՀԿ-ից նեղացած չէ՞, ասաց.«Ընտրությունն ինքս եմ կազմակերպելու, ոչ մի խնդիր չկա: Ես ինքս Հանրապետական եմ, որևէ մեկից նեղացած չեմ, ժամանակը կգա, ես կսկսեմ ընտրությունը կազմակերպել»:
