Վարչապետը անհարմար դրության մեջ գցեց գյուղնախարարին
Կառավարութայն այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել Գյուղատնտեսական պետական տեսչությունը լուծարելու մասին փաթեթ: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փորձեց ընդհատել վարչապետին, սակայն Կարեն Կարապետյանը հորդորեց իր խոսքն ավարտելուց հետո առարկությունները հայտնել: Գյուղնախարարին հետաքրքիր էր, թե լուծարելուց հետո ում կանցնի տեսչության լիազորութունները: «Լուծարելու հետ կապված ու՞մ է անցնելու այդ գործառույթը, որովհետև ես տեղյակ չեմ ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում», - հարցրեց նախարարը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կոնկրետ տվյալ տեսչության դեպքում պետհամարանիշներ տրամադրելու գործառույթը կտրվի ոստիկանությունը, իսկ մյուս գործառույթները կվերացվեն: «Իսկ իր գործառույթները ձեզ բավարարու՞մ էին»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Իգնատի Առաքելյանն ասաց, որ իր մտքին կար այդ տեսչությունը լուծարել: Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ նախարարի միտքը հաշվի առնելով են որոշել:
