Վիճաբանություն քաղաքապետի և Անահիտ Բախշյանի միջև/տեսանյութ/
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը,Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստումհարց բարձրացրեց Դավիթաշեն վարչական շրջանում կառուցապատված մի տարածքի վերաբերյալ. «Ներկայացվել է որպես հարթ, անբարեկարգ տարածք, այդպես գրված է շինթույլտվության մեջ, սակայն, մեկ այլ նամակով, ինձ տվել են այդ նույն տարածքի նկարը, որտեղ շատ լավ երևում է , որ դա թեք, կանաչ գազոնի մի մաս է և բոլորովին էլ անբարեկարգ չէ։ Ես հասկանում եմ, որ Դուք չեք կարող բոլոր շինթույլտվությունների հետևից գնալ, բայց ստացվում է, որ Ձեզ համոզում են, որ այնտեղ անբարեկարգ է, և հետևաբար հարցս սա է՝ ինչպե՞ս եք այսուհետ կանխելու նման շինթույլտվությունները, որովհետև վստահ եմ, եթե Դուք գնայիք, տեսնեիք, այդ շինթույլտվության տակ չէիք ստորագրի», - ասաց Բախշյանը։ «Ոչ միայն Դուք եք արդար, այլև մենք ենք արդար», - ի պատասխան հայտարարեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ ընտանիքը Ղարաբաղյան պատերազմում երկու զոհ է ունեցել, և իրենք շարունակելու են այսպիսի ընտանիքների աջակցել։ Բախշյանն էլ պարզաբանեց՝ ոչ թե ասում է ինչո՞ւ են զոհվածի ընտանիքին տարածք հատկացրել, այլ փորձում է ճշտել, ինչպե՞ս է, որ անօրինական հատկացում է արվել։ «Բարոյական չէ, երբ որ մեկ ընտանիքից ամուսին և որդի զոհվել են արցախյան պատերազմին, այո, լավ ենք արել՝ տվել ենք, ու էլի տալու ենք։ Ու ինչքան զոհվածի ընտանիք կա իրենց կողքին եմ լինելու, ինչքան էլ փորձեք նախանձաբար, ինչքան էլ փորձեք նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել, որ իրենք են ուզում», - ասաց Մարգարյանը։ Այնուհետև քաղաքապետի և Անահիտ Բախշյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:
