Անցած 17 տարիներին Հայաստանում չգտնվեց այդ մեկ «ուչաստկովին». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «17 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում սպանվեցին գործադիր իշխանության ղեկավար Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, նախարարներ, պատգամավորներ։ Ութ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սպանվեցին «մի խումբ ռոմանտիկներ» որակումը ստացած մարդասպանների իրականացրած ոճրագործության արդյունքում, որի բացահայտումն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատեց՝ որպես «ուչաստկովիի մակարդակի» գործ։ Գնահատեց եւ շարունակեց պաշտոնավարել եւս 9 տարի։ Անցած 17 տարիներին Հայաստանում չգտնվեց այդ մեկ «ուչաստկովին», ով կկարողանար բացահայտել «Հոկտեմբերի  27»-ը։ Չգտնվեց, որովհետեւ դրա դերում կարող էր հանդես գալ միայն ու բացառապես պետությունը՝ պետության իսկական ու բովանդակային, եւ ոչ թե՝ իշխանության հետ իդենտիֆիկացվող իմաստով։ Չգտնվեց ու այդ չգտնումով արձանագրվեց, որ արդեն 17 տարի մենք ապրում ենք՝ փաստացիորեն առանց պետության։ Որովհետեւ, եթե «Հոկտեմբերի 27»-ը կարող է բացահայտվել միայն պետության պատվերի ու պահանջատիրության դեպքում, դա նշանակում է, որ, քանի դեռ բացահայտված չէ՝ մենք ապրում ենք առանց պետության։ Փոխարենը՝ ունենք իշխանական ու ընդդիմադիր վերնախավ կոչվող հավաքականություն, որի ներկայացուցիչների զգալի մասն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է Հոկտեմբերի 27-ի հետ. ոմանք՝ որպես զոհեր ու իրավահաջորդներ, ոմանք՝ որպես կասկածյալներ ու քրեական գործով նախկին անցնողներ, ոմանք՝ որպես Հոկտեմբերի 27-ից շահածներ՝ ոչ թե՝ պատվիրատուի, այլ՝ Հոկտեմբերի 27-ի հետեւանքով ստեղծված իրավիճակից օգտվածներ իմաստով։ Որովհետեւ միայն Հոկտեմբերի 27-ի արդյունքում Հայաստանում կարող էր ստեղծվել այն քաղաքական համակարգն ու այն իշխանությունը, որ կա այսօր։ Միայն Հոկտեմբերի 27-ի արդյունքում Հայաստանը կարող էր դառնալ ներքնապես եւ արտաքնապես այնքան խոցելի, որ տեղի ունենար ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը։ Հոկտեմբերի 27-ն անչափելի ու անկշռելի հարված էր հայկական պետականությանը։ Բայց առնվազն համարժեք հարված է այն ամեն օրը, որը Հայաստանն ապրում է առանց «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման։ Այդ ամեն օրով Հայաստանի կյանքը նմանվում է քիմիաթերապիայով երկարացվող՝ քաղցկեղով հիվանդի գնացող կյանքին… Այսօր հնչելու են արդեն 16 անգամ հնչած նույն ելույթներն ու կրկնված տեքստերը, ցուցադրվելու են նույն ֆիլմերն ու լուսանկարները, արտաբերվելու է նույն հառաչանքը, ու հարվածվելու են նույն ծնկները։ Ամեն ինչ լինելու է նույնկերպ, որկերպ եղել է արդեն 16 տարի… Ու այդպես՝ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ապրում է գնդակահարված պետության մնացուկի գրեթե անգո կարգավիճակում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am