Ի պատասխան վարչապետի. ԵԱՏՄ-ին չինտեգրվելու հետևանքները

Օրերս Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի ուշագրավ հայտարարությամբ: Մասնավորապես, համաձայնվելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի տնտեսությունը չի շահել, վարչապետը հավելեց «Ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք: Այդ անալիտիկան չկա:»:Չփորձելով վիճարկել ԵԱՏՄ-ի անդամակցության անպտղության մասին պնդումը, քննարկենք, թե արդյո՞ք հայտնի չէ, թե ի՞նչ հեռանկար էր սպասում Հայաստանին՝ ԵԱՏՄ-ին չանդամագրվելու դեպքում: Այլընտրանքը Հայաստանը 2010 թվականից բանակցություններ էր վարում Եվրոպական Միության հետ` Ասոցացման և խորը համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ: 2013 թվականի հուլիսին բանակցությունները ավարտվեցին և պայմանագիրը պատրաստ էր նախաստորագրման համար:Սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը կտրուկ փոխելով արտաքին քաղաքականության ուղեգիծը, որոշեց ինտեգրվել Մաքսային, իսկ ապա Եվրասիական տնտեսական միությանը: Նման միության անդամակցությունը ենթադրում է, որ անդամ պետությունը չի կարող առևտրային կամ սակագնային կարգավորումների համաձայնագրեր ստորագրել երրորդ կողմերի հետ:Այդ իսկ պատճառով, ԵԱՏՄ-ին անդամակցության ուղին բռնելուց հետո Հայաստանը այլևս չէր կարող Ասոցացման և խորը համապարփակ առևտրի համաձայնագիրը ստորագրել ԵՄ-ի հետ: Իսկ ահա այդ համաձայնագրի ստորագրման հետևանքները հաշված են (պարոն Կարապետյանի լեզվով՝ «անալիտիկան» կա): «Անալիտիկան» Ասոցացման պայմանագրի հիմնական մասը դրա՝ առևտրին վերաբերող հատվածն էր, որը կոչվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր: Դրանով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում և ընթացակարգերի պարզեցում։Ըստ նիդեռլանդական աշխարհահռչակ Ecorys կազմակերպության հետազոտության, ԵՄ ասոցացման արդյունքում, մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն կունենար լրացուցիչ 2,3 տոկոսանոց աճ, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային լրացուցիչ 146 միլիոն դոլարով։15 տոկոսով, ըստ նույն հետազոտության, ավելանալու էին նաև Հայաստանից արտահանման ծավալները։ Իսկ Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքների մաքսատուրքից ազատումը հանգեցնելու էր սպառողական ապրանքների գնաճի 1,2 տոկոսանոց կոմպենսացիային։

Ըստ զեկույցի, Հայաստանի ներսում շուկայական մրցակցության ուժեղացումը հանգեցնելու էր նաև աշխատավարձերի 2,7 տոկոսանոց լրացուցիչ բարձրացմանը։ Իսկ աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակը կավելանար լրացուցիչ 7 տոկոսով: Աղքատությունը, ինչպես ծայրահեղ, այնպես էլ՝ ընդհանուր, էական սղաճ կապրեր։
Անգամ ավելին
Սակայն Եվրոպայի հետ ասոցացվելուց Հայաստանի օգուտները դրանով չէին սահմանափակվում: 2013 թվականի օգոստոսին Հայաստանի կառավարությունը կազմեց մի փաստաթուղթ, որի հիման վրա ԵՄ-ն Հայաստանին 4 միլիարդ, 865 միլիոն եվրո անհատույց դրամաշնորհ պետք է տար։ Դրա հիմնական մասը քննարկած էր Եվրոպացի պաշտոնյաների հետ և նախատեսվում էր ներկայացնել այն Եվրամիության դոնորներին՝ այն բանից հետո, երբ Հայաստանը կնախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը։Այսպես, այդ անհատույց դրամաշնորհի գումարից 556 միլիոն եվրոն նախատեսվում էր ստանալ հենց 14-15 թվականներին և մոտ 4,3 միլիարդը՝ 16-ից 25 թվականներին: Այդ գումարով նախատեսվում էր վերակառուցել ճանապարհներ, բարելավել ջրային աղբյուրները, ոռոգման ու ջրահեռացման համակարգը, կառուցել ամբարտակներ, վերանորոգել դպրոցներ:Ընդ որում, հարկավոր է նշել, որ Եվրոպական Միության մի քանի միլիարդ եվրոյի այս դրամաշնորհների շնորհիվ տնտեսության զարգացումն ու աճը ներառված չէին Ecorys-ի հետազոտությունում:Այսինքն, ԵԱՏՄ-ին չանդամակցելու և ԵՄ-ի հետ ասոցացմաան համաձայնագիրը ստորագրելու դեպքում Հայաստանի տնտեսության լրացուցիչ աճը չէր սահմանափակվի Ecorys-ի կանխատեսած վերոնշյալ թվերով, այլ կլիներ էապես ավելին:
Դանիել Իոաննիսյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am