2500 դրամը՝նվազագույնն է ԴԱՀԿ-ի ծառայության դիմաց
Ի՞նչ է անում հարկադիր կատարողը, որ կատարողականի համար 2500 դրամ է գանձում,-Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բարձրացրեց արագաչափերի ու կարմիր գծերի խնդիրը՝ անդրադառնալով ԴԱՀԿ բռնագանձումներին: ՙՙՎարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքի նախագիծը, որ կառավարությունը պատրաստվում է ներկայացնել Ազգային ժողով, մեր քաղաքացիներին հուզող հարցերի ճնշող մեծամասնությանը լուծում կտա:Դրանում նաև անդրադարձ կլինի քաղաքացու նյութական ու ֆինանսական վիճակով պայմանավորված տուգանքների գանձումներին: Պետք է հնարավոր լինի տարբերակված մոտեցում կիրառել:Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ գուցե ԴԱՀԿ 2500 դրամ կատարողականի ծախսը վերանայվի, բայց սա պետության կողմից նվազագույն այն թիվն է, որը որոշված է ծառայության դիմաց՚՚,-ի պատասխան ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը :
