Հարցին՝հարցով.վարչապետը չի ուզում
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեց ՀՀ կառավարությանը.« Ի՞նչ վիճակում է 2015 թվականին կառավարությանը ներկայացված «Նաիրիտի» վերագործարկման հարցը։
2015 թվականին «Նաիրիտ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան ծրագիր ռազմավարություն է ներկայացվել, որում ճանապարներ են առաջարկվում ներդրողների գրավման համար։ Ինչպիսի՞ն է կառավարության դիրքորոշումն այս ծրագրի վերաբերյալ»:
«Չէի ուզի հարցին հացրով պատասխանել, բայց Դուք այդ ծրագրին ծանո՞թ եք։ «Նաիրիտի» մասին բոլոր այն ծրագրերը, որոնք կգան կառավարություն, կտեղադրվեն մեր կայքում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ծանոթանալ դրանց։ Ես չեմ կարող մեկնաբանել մամուլի կամայական հայտարարությունը, որ ես «Նաիրիտի» վերաբերյալ ունեմ ծրագիր, որովհետև չեմ կարող պատասխանել գոյություն չունեցող ծրագրի մասին հարցերի։ Այդ իսկ պատճառով, Դուք եթե ցանկություն ունենայիք, կարող էիք այդ ծրագիրը մեզնից պահանջել։ Կքննարկեիք ու, որպես մասնագետ, կգնահատեիք, թե որքանով է այն արդիական և կիրառելի ու գուցե այս հարցադրումն էլ չլինեին»,-ի պատասխան ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
