ԱԺ 5 խմբակցությունները դիմում են Միացյալ ազգերի կազմակերպությանը` խնդրելով դերակատարություն ունենալ ընտրական գործընթացներում տեսախցիկների, տեսախցիկների հետ առնչություն ունեցող սարքավորումների գնման և այլ բաղադրիչներում նրանց փորձառությունը կիրառելու նպատակով:
Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեցին «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ Զուրաբյանի, իրենք հավատարիմ են ԸՕ այդ բաղադրիչի կատարման արդյունավետությանը և ցանկանում են վստահություն ներշնչել գործընթացին, ուստի դիմում են ՄԱԿ-ին:
Մանրամասնելով՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ակնկալում են, որ ՄԱԿ-ը իրականացնի ընտրության օրը ընտրատարածքում կատարվելիք իրադարձությունների նկարահանումն ու ուղիղ եթերի ապահովումը՝ կրելով դրա համար պատասխանատվություն:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ ՄԱԿ-ը կարող է տեխնիկական աջակցություն ցուցաբերել: Պատգամավորը նշեց, որ կոնկրետ տեսախցիկների տրամադրման հարցով ՄԱԿ-ը փորձառություն չի ունեցել, բայց տեխնիկայի տրամադրման մի շարք գործառույթներ կատարել է:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը