«Երևան Տոնավաճառ»-ը բացում է իր դռները

Վաղը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա «Երևան Տոնավաճառ» առևտրի կենտրոնի բացումը: Առևտրի կենտրոնը գտնվում է Սմբատ Զորավար 11/1 հասցեում։ Տոնավաճառի ստեղծման նախաձեռնող է հանդիսանում «ՍԻԼԿոնցեռն»ՍՊԸ-ն։ Տոնավաճառի շինարարությունը սկսվել է 2016թ.-ի հունվար ամսին և շահագործման է հանձնվել 2016թ.հոկտեմբերին։«Երևան Տոնավաճառը» տեղակայված է 6 հեկտար հողատարածքի վրա, որից առաջին փուլի շրջանակներումկառուցվել է 3 հարկանի շենք, յուրաքանչյուր հարկը՝ 4 300 քմ, բակային հատվածում գտնվող առանձին տաղավարներ՝ 5 000 քմ ընդհանուր մակերեսով, գրասենյակային տարածքների համար նախատեսված 4 հարկանի շենք՝ ընդհանուր 700 քմ մակերեսով, 5 հարկանի հյուրանոցային շենք՝ ընդհանուր 1100 քմ մակերեսով և պահեստային տարածքներ՝ ընդհանուր 2 300 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքներին մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200 000 դրամ: Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ` ամսական միջին 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով, որից 80-ը տոնավաճառը սպասարկող անձնակազմն է, իսկ մնացյալը առևտրի տաղավարների աշխատակիցներն են: Տոնավաճառում տեղակայված է եռահարկկառույց, որն իրենից ներկայացնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող շինություն.առաջին հարկում գործում են քանակով 170 մանրածախ վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվում է շուրջ 50 տեսակի ապրանքատեսակ, այդ թվում՝ սպասք, տեքստիլ, էլեկտրոնիկա, գրենական պիտույքներ, աքսեսուարներ, մաքրության միջոցներ, օծանելիք, խաղալիքներ և այլն, երկրորդ հարկում գործում են քանակով 170մանրածախ վաճառքի համար նախատեսված առևտրիտաղավարներ, որտեղ վաճառվում է հագուստ: Շենքի առաջին երկու հարկերում գործքում են շուրջ 340 վաճառքի տաղավարներ:Իսկ շենքի 3-րդ հարկը՝ ընդհանուր 4 300 քմ մակերեսով նախատեսվում է կազմակերպել հայրենական արտադրության կոշիկների մասնագիտացված մեծ շուկա, որը լուրջ խթան կհանդիսանա տեղական կոշիկի արտադրության զարգացման համար: Նշված նպատակին է ուղղված նաև ՛՛Սիլ Կոնցեռն՛՛ ՍՊԸ կազմի մեջ մտնող ՛՛Հայէկոնոմբանկ՛՛ ԲԲԸ-ի հետ համատեղ մշակված և ներդրված հատուկ վարկատեսակը, որը նախատեսված է կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտոնյալ պայմաններով վարկավորման համար, այն է՝ 15% տարեկան տոկոսադրույքով, մինչև 4 տարի մարման ժամկետով վարկերի տրամադրումը: Իսկ բակային տարածքում տեղակայված են թվով 109 մեծածախ առևտրի համար նախատեսված տաղավարներ, որտեղ վաճառվում է ավելի քան 40 ապարանքատեսակ, այդ թվում՝ շինանյութ, մալուխներ, սնունդ, սպասք, տնտեսական, սպորտային պարագաներ, դիզայնի պարագաներ, քիմիական մաքրման նյութեր, թունաքիմիկատներ և այլն։ Բոլոր տաղավարներըհագեցված են գերժամանակակից օդափոխության սարքավորումներով,անվտանգության և հակահրդեհային համակարգերով։Առևտրի կենտրոնում նախատեսված է 3 մուտք. 2-ը՝ Սևանի փողոցի կողմից, 1-ը՝ Արշակունյաց պողոտայից։ Տոնավաճառումկգործի ՛՛ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՛՛ ԲԲԸ - ի ՛՛ԵՐԵՎԱՆ՛՛ մասնաճյուղը, ՛՛Սիլ Ինշուրանս՛՛ ԱՓԲԸ ապահովագրական ընկերության  սպասարկման գրասենյակը, Ին Լոբի տուրիստական գործակալությունը, Ալֆա Ֆարմ դեղատնային ցանցիդեղատունը, Հյուրանոց, Սրճարաններ, Արագ սննդի կետեր, ինչպես նաև ՀՀ տարածքում նախադեպը չունեցող բացօթյա կինոթատրոն, որն իրենից ներկայացնում է ավտոկայանատեղիում տեղադրված 70 քմ մակերեսով ժամանակակից էկրան և հնարավորություն է տալիս կինոդիտումն իրականացնել ավտոմեքենաներից։   Տոնավաճառի թիրախային նպատակն է համարվում ժամանակակից առևտրի մշակույթի խթանումը։ Նշվածը հանդիսանում է առաջին փուլով իրականացված աշխատանքները, որի գործարկումից անմիջապես հետո ձեռնամուխ ենք լինելու երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացմանը, որն իրենից ենթադրում է տոնավաճառի ևս 20 000 քմ ընդլայնում՝ 400 առևտրի տաղավարների կառուցում, որն էլ իր հերթին կստեղծի լրացուցիչ 450 աշխատատեղ: Երկրորդ փուլով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել սույն թվականի հոկտեմբեր ամսվա վերջին և նախատեսվում է ավարտել 2017 թ. գարնան վերջ: Կառույցի առաջին փուլի իրականացման նպատակով կատարվել է շուրջ 2 500 000 000 ՀՀ դրամ ներդրում։ Ներդրումներն իրականացվել են Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցներից, ինչպես նաև վարկային ծրագրերի միջոցներից։ Նախահաշվարկի տվյալներով այս երկրորդ փուլի իրականացման ծրագրերի արժեքը կազմում է 1 500 000 000  ՀՀ դրամ։ Երկրորդ փուլի շինարարական աշխատանքների իրականացմանը նախատեսվում է ներգրավել շուրջ 200 աշխատակից՝ միջինը ամսական 200 000 ՀՀ դրամ աշխատավարձով: Այսպիսով 2017թ.-ի ամռանը Երևանը կունենա 43 000 քմ տարածքով, 850 մանրածախ և մեծածախ առևտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որը կստեղծի շուրջ 1000 աշխատատեղեր՝ միջինը ամսական 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով:   Հաշվի առնելով հանգամանքը, որ վաղը հոկտեմբերի 27-ն է, տոնավաճառի բացմանը նախատեսված երաժշտական հատվածը կտեղափոխվի այլ օր:  

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am