«Ինչպես անենք, տվեք առաջարկություններ». վարչապետը նախկին պաշտոնյաներին պատժելու մասին
Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացման մասին հարցին, նշեց. «Մենք փորձելու ենք այնպես անել, որ յուրաքանչյուր մարմին զբաղվի իր գործունեությամբ: Եթե նախկին պաշտոնյաների մասին կան փաստեր, որով պետք է իրավապահ ու քննչական մարմինները զբաղվեն, տրամադրեք, թող զբաղվեն և պատասխանեն ձեզ»: ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թեր պաշտոնաթող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից չարաշահումներ թույլ տալու մասին մամուլի հրապարակումներ կան, վարչապետը խատասխանեց. «Ես ճիշտն ասած չգիտեմ, թե մամուլի հրապարակմանն ինչպես կարող ենք ազդել, արժե ազդել՝ դրանով մոտիվացնել, որ նման հրապարակումներ լինեն, բայց ձեր ելութի այն մասի հետ, որ բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, համաձայն եմ: Չեմ կարծում, որ ամեն կամայական հոդվածի կապակցութամբ, շատ դեպքերում գիտենք, որ միտումնավոր են լինում, պետք է քրեական գործ հարուցենք: Ինչպես անենք, տվեք առաջարկություններ»:
