«Դու մուտիլովչիկ ես,շպիոն ես». Միջադեպ Ծառուկյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միջև/տեսանյութ/
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է,որ չի բացառում քաղաքական դաշտ վերադառնալու հավանականությունը: Լրագրողները նաև վերջինիս հարց են ուղղել Կարեն Կարապետյանի մասին,ինչին ի պատասխան նա ասել է,որ հանրությունը կարող է հանգիստ լինել, քանի որ վարչապետը շատ լավ գիտի, թե ինչ է անում.«Վարչապետին շատ լավ ճանաչում եմ, հարգում եմ և գնահատում: Մեր վարչապետը շատ լավ գիտի` ինչ է անում, դուք հանգիստ եղեք»: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցն վրդովվեցրել է Գագիկ Ծառուկյանին: Այն պահին ,երբ Ծառուկյանը պատմում էր,թե եթե Ծառուկյանը կարողանում է 2000 հատ խանութ կառուցի և անվճար տրամադրի, որպեսզի մարդը կարողանա շնչի ,«Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ասել է , թե մարդիկ իրենք են կառուցել այդ խանութները: «… Դու մուտիլովչիկ ես …դու շպիոն ես,ես գիտեմ,թե քեզ ով է այստեղ ուղարկել ..Եթե քո բարեկամը կարիքի մեջ լինի, հոսանքի փողը չես տա, քո դեմքից երևում ա…»,-ասել է Ծառուկյանը և հրաժարվել պատասխանել լրագրողի հարցերին:
