Պարգև Սրբազանը պարգևատրվեց

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունն այսօր պարգևատրեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև Սրբազանին. Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն արժանացավ «Ոսկե Արագած» հուշամեդալի: «Եվրասիա » ԲՀԿ-ի նախագահ Նվեր Թորոսյանը նշեց, որ հուշամեդալով պարգևատրվում են այն բարերարները, գործարարները, հասարակական, քաղաքական, հոգևոր գործիչները, ովքեր զգալի ավանդ են ներդնում այդ ոլորտների զարգացման գործում: «Պարգև Սրբազանին այս հուշամեդալով պարգևատրում ենք, հատկապես, ապրիլյան պատերազմից հետո Սրբազանի կատարած մեծ աշխատանքի համար: Նա ոչ միայն սրբազան է, այլ նաև՝ հրամանատար, հասարակական-քաղաքական գործիչ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նվեր Թորոսյանը: Նա նշեց, որ այն ոգևորությունը՝ Սրբազանն ապրիլյան օրերին փոխանցեց զինվորներին, շատ կարևոր էր: «Պարգև Սրբազանի գործունեությունն, առաջին հերթին, ուղղված է Արցախի, Հայաստանի և աշխարհի հայության բարօրության ու խաղաղության համար: Ուզում եմ շեշտել, որ շնորհիվ սրբազանի, շնորհիվ հայ զինվորի մենք ապրիլին Արցախում կարողացանք կանգնեցնել միջազգային ահաբեկչության մեծ ալիք»,- ընդգծեց կազմակերպության նախագահը: Նա շեշտեց, որ անգնահատելի է այն աշխատանքը, որն անում է Արցախի թեմի առաջնորդը: Պարգև Սրբազանն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար պատիվ է նման հուշամեդալի արժանանալը: «Շնորհակալ եմ, որ ինձ նման պատվի են արժանացնում: Անկեղծ ասած՝ այն ինձ համար անակնկալ էր: Այս հուշամեդալն ավելի է պարտավորեցնում՝ էլ ավելի ծառայել մեր ազգին, մեր հայրենիքին և համաշխարհային խաղաղությանը: Մենք մի մարդկություն ենք, և բոլորս ուզում ենք խաղաղ ապրել»,-նշեց Սրբազանը:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am