Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր ա՝ ծալած էջը բացվի. Ծառուկյանն՝իր վերադարձի մասին
«Երկու տարի քաղաքականության էջը փակել եմ, բայց իմ ժողովրդի հետ եմ: Եթե անհրաժեշտություն լինի, կարկառուն քաղաքական գործիչները չեն կարում անեն, պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը ես չունեմ, քանի որ ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, էնպես չի, որ քաղաքականություն մտնեմ, ճանաչում ձեռք բերեմ, կամ հեղինակություն, կամ գործ, եթե անհրաժեշտությունը լինի, կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի: Ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան ներող ա, կամեցող ա: Թող բոլոր քաղաքական գործիչներն իմանան, Ծառուկյանը նենգ չի, ներող ա, բարի ա: Թող բոլորն իմանան, ես բոլորին ներում եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես 2015թ-ի գարնանը հեռացել եմ քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր: Ես ուզում եմ անձամբ ես պատասխանեմ: Դուք բոլորդ էլ հիշում եք, որ ես 2015թ. փետրվարի 12-ին ես ելույթ ունեցա, տեղեկացրի իմ ժողովրդին, իմ համակիրներին, որ եթե պետք է արուն թափի իմ ժողովրդից, ես դրան դեմ եմ, ես դրան թույլ չեմ տա: Եթե ես եմ կազմակեպել, ժողովուրդն իմ հետեւից գալիս ա, հավատում ա, ուրեմն ես իրավունք չունեմ թույլ տամ, որ արյուն թափվի: Գիտեք՝ հասունացել էր, դա արդեն հեղափոխություն էր, հեղափոխությունն առանց արուն չի լինելու, իսկ ես քաղաքականություն չեմ մտել, որ իմ ժողովրդից արուն թափվի:Ես ժողովրդի կողքին եմ եղել միշտ, փորձել եմ օգնել, ինչքան հնարավորություն ունեցել եմ»,-նշեց Ծառուկյանը:
