«Յուքոմը» վաճառվում է
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ: Մեր տեղեկություններով, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել եւ դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Հայտնի է նաեւ գնորդը` այն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող մի ընկերություն է: Թե որքանով է վաճառվել փաթեթը, ինչ պայմաններով, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ով է եղել գործարքի նախաձեռնողը` «Յուքոմի» ներկայիս բաժնետերե՞րը, թե ապագա գնորդը: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Յուքոմը» գնեց «Օրանժ-Արմենիա» ընկերությունը եւ իր ֆիքսված հեռախոսակապին ու ինտերնետային ծառայություններին ավելացրեց նաեւ բջջային կապը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարումH
