«Նոր պրոցեսը գալիս է Միջերկրական ծովի ավազանից». Գագիկ Սուրենյան
«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասել է, որ այսօր կեսօրից հետո սառը ցիկլոնն աստիճանաբար կկորցնի իր ուժը: Հարցին՝ ե՞րբ փոքր ինչ կմեղմանա եղանակը, Սուրենյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, հոկտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կնկատվի ամպամածության ավելացում, առանձին հատվածներում տեղումներ՝ այդ թվում Երեւանում: Նոր պրոցես նկատվում է 28-ից սկսած: Ի տարբերություն նախորդ ճակատի, որ եկել էր Արկտիկայից, նոր պրոցեսը գալիս է Միջերկրական ծովի ավազանից, այսինքն իր հետ բերում է արեւադարձային տաք հոսանքներ: Եվ չնայած ամպամած եղանակին եւ տեղումներին՝ ակնկալենք ջերմաստիճանի զգալի բարձրացում. հոկտեմբերի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Թե հետո երբ կիջնի՝ դա ճշտում ենք: Կարծես թե ամսի 31-ից կսկսի անկում ապրել: Իսկ մինչ այդ, ամսի 27-ից 30-ը համեմատաբար տաք կլինի: Տաք ասելով նկատի ունենք, որ եթե վաղը Երեւանում սպասվում է առավելագույնը 8 աստիճան տաքություն, ապա 28-ին, 29-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչեւ +13+15 աստիճանի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
