Վահե Հակոբյան. Սյունիքի մարզում ինձ ոչինչ չի կարող խանգարել
«Հայկական Ժամանակ»-ը զրուցել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, դուք անկուսակցական եք։ Իշխանությունների կողմից Ձեզ առաջարկություն չի՞ եղել, կամ Դուք ցանկություն չեք հայտնել անդամակցել Հանրապետական կուսակցությանը։
-Դա կթելադրի ժամանակը, առայժմ ինձ նման առաջարկություն չի եղել, ես էլ դեռ նման ցանկություն չեմ հայտնել, բայց հնարավոր է հայտնեմ։
-Իսկ Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի ունեցած ազդեցությունը ձեզ չի՞ խանգարում։ Նա իր լծակներով, հնարավորություններով չի՞ խոչընդոտում ձեր գործունեությանը։ Չէ որ երկար տարիներ նա ինչ ուզել, արել է այդ մարզում։
-Սյունիքի մարզում ինձ ոչինչ չի կարող խանգարել։
-Մամուլում հրապարակում եղավ, որ դուք ազդեցություն եք ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի պաշտոնանկության վրա։
-«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, ինչպես նաև բոլոր ՓԲԸ-ների գլխավոր տնօրենին աշխատանքից ազատում և նշանակում է խորհուրդը իր համապատասխան որոշումով։ Խորհրդի որոշումով Մաքսիմ Հակոբյանն ազատվել է գլխավոր տնօրենի պաշտոնից մինչև իմ գալը։ Դրանից հետո նոր եկել ենք ես և իմ ընկերները։ Ես Մ. Հակոբյանին իր պաշտոնից հանելու հետ որևէ կապ չեմ ունեցել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
