Ում են փնտրում իրավապահները, և ովքեր են մեղադրվում ՊՊԾ գնդի տարածքում ոստիկաններին սպանելու մեջ

«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. «Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի բացահայտվել է 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու հետեւանքով ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք: Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, թե ովքեր են եղել սպանողները: Բայց վերհիշելով մինչ այս եղած հրապարակումները՝ դժվար չէ կռահել, թե ինչ է թաքցնում ՀՔԾ: Հիշեցնենք, որ գնդապետ Արթուր Վանոյանը մահացել էր, երբ հուլիսի 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զինված մուտք էին գործել ՊՊԾ գունդ, տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում մահացավ Արթուր Վանոյանը, վիրավորվեց ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյան, որը դեպքից շուրջ մեկ ամիս անց մահացավ: Իսկ, ահա, ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը, ըստ նախնական տվյալների, սպանվեց ոստիկանության գնդի տարածքից արձակված կրակոցի հետեւանքով: Այս իրողությունները համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ ոստիկանների մահվան ողջ պատասխանատվությունը բարդվել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գլխներին: Թե կոնկրետ ում, հուսանք ՀՔԾ-ն երկար գաղտնի չի պահի: Ինչեւէ, բացի սպանության բացահայտումից` ՀՔԾ պաշտոնական հաղորդագրությունում անդրադարձել էր այս գործով հետախուզվողներին…. Նրանց թվում էր եղել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը: Իհարկե, Ժիրայր Սէֆիլյանին 2016 թվականի հունիսին կալանավորեցին մի խումբ երիտասարդների հետ ապօրինի զենք փոխադրելու գործով: Նշենք, որ այս առիթով էլ 9 անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը: Նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինս Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է..»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am