Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը կրճատել են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը մոտ 15 օր առաջ գրել էր, որ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը, կամ էլ կարող է հաստիքը կրճատեն, քանի որ ժամանակին այն ստեղծվել էր Գեորգի Կուտոյանի ստաժը լրացնելու եւ ԱԱԾ պետի պաշտոնի համար պահանջվող կարգավիճակն ապահովելու համար: Երեկ թերթը տեղեկացավ, որ տեղակալի պաշտոնը կրճատել են, այժմ Արթուր Դավթյանն ունի 4 տեղակալ: Բաբայանին, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առայժմ որեւէ պաշտոն չի առաջարկվել։ Թերեւս, Ամերիկյան համալսարանում դասաժամերը կավելացնի: Երեկ նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:
