Հալեպից եկած ամուսինները պատմում են այնտեղ տիրող սարսափելի վիճակի մասին

Հալեպից Հայաստան եկած Ժան և Գոհար Գալստյանները սարսափով են հիշում այնտեղ անցկացրած իրենց վերջին տարիները: Ամուսինները մի քանի օր է, ինչ Հայաստանում են, և Ժան Գալստյանի խոսքով՝ ինքն այլևս չի ցանկանում վերադառնալ Հալեպ: Հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գոհար Գալստյանն ասել է, որ տարիներ շարունակ Հալեպի ժողովուրդը նեղություն չի քաշել, մանավանդ տեղի հայությունն իր հեղինակությունն ու պատիվն է ունեցել: Հայն այնտեղ հարգանք, եկեղեցի, դպրոցներ ու ակումբներ ուներ: «2011 թվականից սկսած քաղաքի վիճակը գնալով վատացավ, սարսափելի դաժան օրեր ունեցավ հայությունը: Արդեն վեց տարի է՝ Հալեպում էլեկտրականություն չկա, տաքանալու հնարավորություն չկա, ամիսներով ջուր չէինք ունենում: Հորեր էին փորում, որ մարդիկ գոնե հորերի ջուր խմեին»,- ներկայացրեց Գոհար Գալստյանը: Նրա խոսքով՝ իրենք շատ նեղություններ են տեսել, բայց սեպտեմբերի 30-ի պատահածն այս ընտանիքը երբեք չի մոռանա: Գոհարի ներկայացմամբ՝ այդ օրն առավոտյան հրթիռներով սարսափելի ռմբակոծեցին քաղաքը, իսկ իրենց երեխաները դպրոցում էին: «Վախի մեջ էինք, ամուսինս ապահով տուն բերեց երեխաներին: Մոտավորապես կեսօրին մի հրթիռ փլատակի վերածեց իմ տունն, անգամ հագուստ չկարողացա գտնել, ամեն ինչ այրվեց, փլատակ դարձավ: Ամուսինս ու երեխաներս այդ փլատակների տակ էին մնացել: Այնքան ծանր էր քարը, որ չկարողացա ամուսնուս հանել տակից, գոռում էի, օգնություն էի կանչում, որ գոնե մեկը լսեր ձայնս ու օգնության հասներ: Արյան մեջ կորած, վիրավոր վիճակում դուրս հանեցինք»,- արցունքները չկարողանալով քողարկել՝ պատմեց Գոհարը: Երեխաներին ավերակների տակից կարողացել էին գտնել նրանց լացի ձայները լսելով: Հենց այդ օրն էլ որոշում էին կայացրել գալ Հայաստան: Ընտանիքը հանդիպել է բարերարի, որը նրանց համար Երևանում վեց ամսով տուն է վարձակալել: Ինչպես Գոհարն ասաց, այստեղ ամենակարևորն այն է, որ երեխաներն այլևս պայթող արկերի ձայնից չեն արթնանում, սակայն ֆինանսական խնդիրները, ինչպես Հալեպում, այնպես էլ Երևանում չեն նահանջում։ Հալեպահայ ամուսիններն այսօր աշխատանք են փնտրում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am