Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը

«Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Հիշարժան այս օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման տարեդարձն է։ Այս առիթով եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտմի թեմից.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը՝ հավատացյալների օրհնության համար։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերով ուխտավորաբար եկեղեցի էին այցելել թեմի հոգևորականները՝ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի գլխավորությամբ, ով և հանդիսապետեց Սուրբ Պատարագը։

Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն իր պատգամը փոխանցեց ներկա ուխտավորներին՝ մասնավորապես նշելով.

«Սիրելի՛ ուխտավորներ,

Այսօր Հայոց եկեղեցու տոնացույցով հիշատակման օրն է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման՝ դաժան, անգամ՝ գայթակղեցնող մի իրադարձության։ Այն լուսավոր տոնակատարություն չէ, այլ հիշատակ, որը մեզ կանգնեցնում է Ավետարանի ճշմարտության առջև՝ ամբողջապես կյանքի կոչված։

Հովհաննեսը ճշմարտության մարգարե է։ Նա չի փնտրում մարդահաճություն, չի մեղմացնում իր խոսքը, չի խոնարհվում իշխանության առաջ։ Ասում է այն, ինչ արդար է, ճշմարիտ է, անգամ ծանր գին վճարելով։ Մենք գիտենք այդ գինը՝ բանտ, պարտադրված լռություն, և ի վերջո՝ կյանքը։

Նրա մահը պատմության դիպված չէ, այլ անզիջում ու արդարամիտ կյանքի արդյունք, հաստատուն և հավատարիմ կյանքի անխուսափելի հետևանք։ Հովհաննեսը գլխատվում է ոչ թե, որ սխալվում է, այլ, որ ճշմարտությունը բարձրաձայնում է այն պահին, երբ ոչ ոք լսել չէր կամենում։ Եվ սա մեզ դնում է կենսական մի հարցադրման առջև․ ի՞նչ տեղ ունի ճշմարտությունը մեր կյանքում։ Հանուն ճշմարտության ի՞նչ չափով ենք զոհաբերության պատրաստ։

Հովհաննես Մկրտչի գլխատման դրվագում երևում է նաև մեկ այլ կերպար՝ իշխանության տկար ու երկչոտ դեմքը, որ մարմնավորում է Հերովդես արքան։ Նա ճանաչում էր Հովհաննեսի արդարությունը, սիրահոժար լսում նրան, սակայն ի վերջո տեղի է տալիս։ Ընկրկում է մարդկանց կարծիքի, իր հպարտության, պատվազրկվելու իր վախի առջև։ Եվ որպեսզի ուրիշների աչքին թույլ չերևա, գործում է սոսկալի ոճիր։

Այսօր, երբ նայում ենք մեր իրականությանը, հաճախ տեսնում ենք Հովհաննես Մկրտչի կերպարին հակառակ մի պատկեր։ Նրա անվախության ու ճշմարտախոսության փոխարեն՝ հաճախ ընտրում ենք մորթապաշտ վախկոտությունն ու լռությունը, երբ պետք է խոսել և կանգնել ճշմարտության կողմը։ Այսպես մեր հավատը դառնում է պայմանական, իսկ հավատարմությունը՝ ընտրովի։

Հերովդեսի նման երբեմն հասկանում ենք, թե ո՛րն է ճիշտը, արդարը, մարդկայինը, որի համար բայց չենք համարձակվում գին վճարել, հետաձգում ենք, հարմարվում, արդարացնում ինքներս մեզ, որով ենթարկվում ենք միջավայրին, վախենում հանրային կարծիքից, և մեր «փոքր թագավորությունը»՝ մեր դիրքը, մեր հեղինակությունը, մեր անձնային շահը, ավելի ենք կարևորում, քան հանրային իրական բարիքը՝ ճշմարտությունն ու արդարությունը։

Ահա թե ինչու է մեր կյանքում հաճախ հաղթում ոչ թե խիղճը, այլ անզգայությունը, ոչ թե հավատարմությունը, այլ երկչոտ հաշվարկը։ Եվ հենց այստեղ է, որ Հովհաննեսի վկայությունը դառնում է դատաստան մեր ժամանակի համար։

Հովհաննեսի կեցվածքը կոշտ ու ինքնահավան համառություն չէ, այլ պարզ, ամբողջական նվիրում Աստծուն։ Նա իր անձը չի դնում կենտրոնում, չի փնտրում սեփական փառքը, այլ ամբողջ էությամբ մատնանշում է Ուրիշին՝ Փրկչին՝ ասելով․ «Պետք է, որ Նա աճի, իսկ ես նվազեմ» (Հովհ․ Գ 30)։ Հովհաննեսը ձայնն է անձնավորված Խոսքի՝ հավատարիմ իր այդ փառահեղ առաքելության»։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ամասիայում (video) «Դու մարդ չե՛ս․․․ Կոշի գաղութը հիշի՛ր»․ Ռուբեն Հակոբյան (video) Շտապ․ Աննան ու Նիկոլը նոր օպերացիա են մշակել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, տղե՛րք, իմացեք՝ գալու եք ու․․․ Հրանտ Բագրատյան (video) Քուչի գյադուց այդպես էլ չդարձար պետական գործիչ․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) Դիմակավորված անձանց տեսանյութը ակնհայտ սադրանք է, այն առնչություն չունի արցախցիների հետ․ Արցախի ՀԽ Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am