Վարչապետը նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի 2016 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Սամվել Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Սամվել Մարգարյանը ծնվել է 1982 թվականին Երևանում: Կրթություն և մանկավարժական աշխատանք 2004 թվականներին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: 2004-2007 թվականներին սովորել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում: 2007-ին պաշտպանել է ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2007-2009 թվականներին դասախոսել է Կառավարման և տնտեսագիտության ինստիտուտում, 2010-2013 թվականներին` Երևանի պետական համալսարանում: 2014-2015 թվականներին շարունակել է կրթությունը Նոթինգեմի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Բիզնեսի դպրոց, Բիզնեսի կառավարում (MBA): Աշխատանքային գործունեություն 2003 – 2005թթ.` ՀՀ Ֆինանսների նախարարություն, ապահովագրության գծով մեթոդաբան 2006թ.` ՀՀ Կենտրոնական բանկ, ապահովագրության գծով մեթոդաբան 2007 – 2010թթ.` «ՄԻՏՐԱ» ապահովագրական բրոքեր, օրենսդրության գծով մասնագետ 2007 – 2016թթ.` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ, ներքին աուդիտի ղեկավար, այնուհետև` ֆինանսական գծով գործադիր տնօրենի տեղակալ: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
