Սոսո Պավլիաշվիլին՝ Ղարաբաղի պատճառով իր համերգը Բաքվում բոյկոտելու մասին

52-ամյա երգիչ Սոսո Պավլիաշվիլին ռուսական Life-ի հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանցի կինոգործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի արտահայտությունները, որը կոչ էր արել արտիստին հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան։ Life-ը տեղեկացնում է, որ հայտնի վրացի երգիչը ներքաշվել է սկանդալի մեջ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները օրերս հրապարակել էին 70-ամյա Ֆաթալիևի նամակը, որտեղ վերջինս հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։ Վերջինիս հռետորաբանությանը Սոսո Պավլիաշվիլին արձագանքել է բավական հանգիստ՝ համարելով, որ այդկերպ Ֆաթալիևը ցանկանում է ուշադրության կենտրոնում հայտնվել։ Երգիչը Life-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր համերգները չեն կրում քաղաքական բնույթ, իսկ հայ ժողովրդի հետ հարաբերությունները ոչ մի հակամարտություն չի կարող փչացնել։ «Դուք ինձ համար մի՛ անհանգստացեք։ Անբանների գործն է խոսել այն մասին, ինչ ցանկանում են։ Կգնամ Բաքու, թե ոչ, ես այդ դրամատուրգին չեմ հարցնի, ես անգամ չգիտեմ՝ նա ով է։ Նա հիմա հայտնի է դառնում, ես նրան շնորհավորում եմ։ Թող ինձ գոնե մեկ շիշ կոնյակ նվիրի։ Իմ համերգին թող գա, նրան հրավիրում եմ։ Ես խաղաղության մարդ եմ։ Ես ընկերություն եմ արել ու ընկերություն եմ անելու մարդկանց հետ ոչ թե նրանց ազգության և հավատի պատճառով, այլ նրանց արարքների։ Աստված ինձ չի ասել՝ ահա, քեզ տաղանդ, նրանց համար երգի, մյուսների՝ ոչ։ Իսկ եթե այդ դատարկաբանները ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը, թող դիվերսիոն խմբեր ստեղծեն, գնան և վերադարձնեն։ Նրանք պատկած են բազմոցին, մտածում են՝ կգնա՞ արդյոք Սոսոն Բաքու, թե՞ ոչ։ Դրանից Ղարաբաղը վերադարձնելը, փառք Աստծո, կախված չէ։ Ես այն ոչ ոքից չեմ խլել, որպեսզի վերադարձնեմ։ Որտեղ ինձ սպասում են, այնտեղ կգնամ ու կերգեմ։ Բաքվից ինձ մշտապես զանգում են ու ասում. «Սոսո, մենք երգում ենք քո երգերը, շնորհակալություն, որ դու կաս։ Բաքուն քեզ սիրում է»։ Ամեն մարդ իրավունք ունի ասել իր կարծիքը։ Թող նա խոսի, եթե ցանկանում է։ Ես երբեք ոչ մի պատերազմ չեմ բորբոքել։ Եթե ինչ-որ մեկը կրակը վառել է, ես ցանկանում եմ այն միայն մարել։ Հայերի հետ ընկերություն եմ արել, անում եմ ու անելու եմ՝ ոչ ոքի չհարցնելով։ Ես անգամ իմ ծնողներին վաղուց չեմ հարցնում՝ ում հետ ընկերություն անեմ և ինչպես ապրեմ։ Բաքվում մենք շուտով բարեգործական մեծ համերգ կտանք։ Ես բոլորին հաճույքով հրավիրում եմ»,- ասել է երգիչը։  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am