«Մեր ժամանակվա աղբն այսօր էլ է նստած». Բ. Ասատրյան
Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր ծրագրի որակն իրատեսական լինելն է: Նրա խոսքով՝ կառավարության ծրագիրն այնպես է կազմված, որ և’ կարճաժամկետ խնդիրներին լուծում տա, և’ հիմք դրվի հետագայում երկարաժամկետ խնդիրների լուծման համար: Ծրագրի որակներից մեկն էլ, ըստ պատգամավորի, այն է, որ փորձ է կատարվել այն դարձնել շարունակական` անկախ կառավարության անձերից:
Ալեքսանյանը շեշտեց, որ ծրագիրը նաև արտահայտում է տնտեսության վիճակը, և ամենակարևորը` հասարակության մեջ հույս, հավատ կա ծրագրի նկատմամբ:
«Չի կարող որևէ ծրագիր կամ իշխանություն հաջողություն ունենալ, եթե հասարակությունը հույս չունի և չի հավատում»,- հավելեց պատգամավորը ՝ նշելով, որ իրենց ժամանակի աղբը էսօր էլ է նստած:
Ասուլիսին մասնակից ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն, անդրադառնալով ծրագրի բացասական կողմերին, նշեց, որ տնտեսական վիճակը վատ է և ծրագրի մոտեցումները, առաջարկած լուծումները բավարար չեն իրավիճակը լավացնելու համար: Ըստ Ասատրյանի` վիճակը պահանջում է լուրջ ուսումնասիրություն: Ինչ վերաբերում է մենաշնորհը, դա, ըստ նրա, չարիք է, և իշխանությունը մշտապես պիտի պայքարի մենաշնորհների դեմ: «Ամենամեծ անհանգստությունս այն է, որ առայժմ հրապարակում միայն վարչապետն է»,- հավելեց Բագրատ Ասատրյանը:
Բագրատյանի խոսքով՝ եթե 2008-ին պետության պարտքը կազմում էր 2 մլրդ, հիմա այն հասել է 5 մլրդ-ի և այս պարքտքի ավելացումը բերում է նրան, որ մենք ավելի աղքատ ենք, քան նախկինում:
