Պետբյուջեն 53 միլիարդով թերակատարվել է. «Ժողովուրդ»

Այս տարվա ինն ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 6 տոկոսով, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 53 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության նախօրեին հրապարակած տեղեկանքից։ Այսպես, ըստ ֆինանսների նախարարության՝ ինն ամիսներին պետական բյուջեի մուտքերը կազմել են 836 միլիարդ դրամ։ Մինչդեռ նշված ժամանակահատվածի համար պետական բյուջեով պլանավորված էր, որ եկամուտները պետք է կազմեին առնվազն 889 միլիարդ դրամ։ Ի դեպ, հարկ է նշել, որ ծախսերի գծով եւս պետական բյուջեն թերակատարվել է 6,2 տոկոսով։ Ինն ամիսներին պետական բյուջեով նախատեսված է եղել իրականացնել ավելի քան 991 միլիարդ դրամի ծախսեր, սակայն իրականացվել է 929,6 միլիարդի։ Պետական բյուջեի եկամուտների գծով թերակատարումների մի մասը բաժին է հասել արտաբյուջետային եկամուտներին, որոնք նախատեսվածից 26 տոկոսով պակաս են եղել եւ կազմել են ընդամենը 22,6 միլիարդ դրամ։ Ինչեւէ, հարկեր եւ տուրքերից պետական բյուջե մուտք եղած գումարներն ինն ամիսների արդյունքներով կազմել են 787.5 մլրդ դրամ։ Այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի հարկեր եւ տուրքերից ավել է 0,1 տոկոսով, կամ այլ կերպ ասած՝ գրեթե նույնն է։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա համար հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտների ավելի մեծ ցուցանիշ է սահմանված եղել, քան անցած տարի։ Մասնավորապես, հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտների թերակատարումը կազմել է 6,4 տոկոս, կամ նույնն է, թե 54 մլրդ դրամ։ Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am